Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/6377/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

11.03.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Թիվ ԵԴ/6377/02/22 քաղաքացիական գործով
դատական ծանուցագիր

Պատասխանող՝ Ռոման Գագիկի Այվազյանին
/ՀՀ, ք. Երևան, Սարիթաղ 16 փողոց, տուն 26/

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Երիցյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Նորայր Պողոսի Այվազյանի ընդդեմ Մովսես Ռազմիկի Այվազյանի, Ռոման Գագիկի Այվազյանի՝ հողամասից բաժինն առանձնացնելու պահանջի մասին:
Սույնով տեղեկացվում է, որ վերոնշյալ քաղաքացիական գործով դատական նիստ է հրավիրվել 2024 թվականի մարտի 26-ին, ժամը 14:10-ին (ք. Երևան, Հալաբյան 41ա, 11-րդ հարկ, դատական նիստերի թիվ 9 դահլիճ, հեռ. 51-18-13), և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձնագրով, սոցիալական քարտով և դրանց պատճեններով կանչվում եք դատարան վերոնշյալ քաղաքացիական գործով մասնակցելու որպես դատավարության կողմ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 2-րդ կետի 6-րդ ենթակետի պահանջներից ելնելով՝ տեղեկացվում եք վերը նշված դատական նիստին Ձեր չներկայանալու հետևանքների մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Հիմք ընդունելով վերոգրյալները՝ խնդրվում է ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված դատական նիստին՝ նշանակված ժամից 15 րոպե շուտ:

Դատավորի օգնական՝ Ա. Հովհաննիսյան

Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա

Հեռ..` +374 10 511813 /402, 403/

Էլ. փոստ`