Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ ք. Երևան, Գ,Նժդեհի 23 հեռ. +(37410) 44-71-21 /201/ «24» հունվարի 2024թ. Թիվ ՎԴ/9380/05/21 վարչական գործով ԵՐՐՈՐԴ ԱՆՁ՝ ԱՁ Խաչիկ Սարդարյանին Հասցեն` ք.Երևան, Անդրանիկի փող., 104շ., 4 բն. Ձեզ է ուղարկվում թիվ ՎԴ/9380/05/21 վարչական գործով՝ ըստ հայցի անհատ ձեռնարկատեր Համայակ Բաբկենի Հովհաննիսյանի ընդդեմ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի, երրորդ անձինք՝ «ԶԱՏԻԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, անհատ ձեռնարկատեր Բորիս Հովհաննիսյանի, անհատ ձեռնարկատեր Սարգիս Սարուխանյանի, անհատ ձեռնարկատեր Խաչիկ Սարդարյանի և անհատ ձեռնարկատեր Գուրգեն Պապոյանի՝ վարչական ակտը մասնակի անվավեր ճանաչելու պահանջի մասին «Վարչական գործը դատաքննության նշանակելու մասին» որոշումը: Դատաքննությունը նշանակված է 2024 թվականի հուլիսի 3-ին, ժամը՝ 11:50-ին, Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի Երևան քաղաքի նստավայրում, նախագահությամբ` դատավոր Ա.Դարբինյանի (հասցեն` ք.Երևան, Գ.Նժդեհի 23, դատական նիստերի դահլիճ № 25): Դուք տեղեկացվում եք, որ դատական նիստին Ձեր չներկայանալու դեպքում, Դատարանը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի երկրորդ մասի հիման վրա, իրավունք ունի գործը քննել Ձեր բացակայությամբ: Դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթերով (անձնագիր, սոցիալական քարտ` առկայության դեպքում և այլն): Առդիր՝ «2» թերթ: ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ Մ.ՊՈՂՈՍՅԱՆ

11.03.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

ՎԴ/9380/05/21


Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ



24.01.2024թ. ք. Երևան

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աղասի Դարբինյանի, քարտուղարությամբ՝ Ա.Գևորգյանի, մասնակցությամբ՝ հայցվորի ներկայացուցիչ Հ.Բարսեղյանի, նախնական դատական նիստում՝ քննության առնելով վարչական գործն ըստ հայցի անհատ ձեռնարկատեր Համայակ Բաբկենի Հովհաննիսյանի ընդդեմ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի, երրորդ անձինք՝ «ԶԱՏԻԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, անհատ ձեռնարկատեր Բորիս Հովհաննիսյանի, անհատ ձեռնարկատեր Սարգիս Սարուխանյանի, անհատ ձեռնարկատեր Խաչիկ Սարդարյանի և անհատ ձեռնարկատեր Գուրգեն Պապոյանի՝ վարչական ակտը մասնակի անվավեր ճանաչելու պահանջի մասին.

Պ Ա Ր Զ Ե Ց

Անհատ ձեռնարկատեր Համայակ Բաբկենի Հովհաննիսյանի անունից Հայկ Բարսեղյանը, Հայաստանի Հանրապետության վարչական դատարան (այսուհետ նաև՝ Դատարան) ներկայացրած հայցադիմումով, խնդրել է անվավեր ճանաչել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի «Երրորդ անձից (այդ թվում՝ պետական մարմնից) ստացված կամ օպերատիվ հետախուզական գործողությունների արդյունքում ձեռք բերված տեղեկությունների հիման վրա անձանց ընդհանուր տնտեսական շահերից ելնելով փոխկապակցված ճանաչելու մասին» 15.03.2021 թվականի թիվ 277-5 որոշումը:
Միաժամանակ, հայցադիմումով հայցվորի ներկայացուցիչը հայտնել է, որ վիճարկվող որոշումը հայցվորն ստացել է 24.06.2021 թվականին՝ կից Դատարան ներկայացնելով 24.06.2021 թվականին ստացված փոստային ծրարի պատճենը:
Հայցադիմումը Դատարան է ներկայացվել 24.08.2021 թվականին, Դատարանի 30.08.2021 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ, վարչական գործը նշանակվել է դատաքննության և սույն վարչական գործով դատավարության մեջ «ԶԱՏԻԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, անհատ ձեռնարկատեր Բորիս Հովհաննիսյանը, անհատ ձեռնարկատեր Սարգիս Սարուխանյանը, անհատ ձեռնարկատեր Խաչիկ Սարդարյանը և անհատ ձեռնարկատեր Գուրգեն Պապոյանը ներգրավվել են որպես երրորդ անձինք:
«Ապացույց պահանջելու մասին» 30.08.2021 թվականի որոշմամբ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեից պահանջվել է Դատարան ներկայացնել 15.03.2021 թվականի թիվ 277-5 որոշումը կայացնելու համար հիմք հանդիսացած վարչական վարույթի նյութերն ամբողջությամբ:
Դատարանի 26.10.2021 թվականի որոշմամբ սույն վարչական գործի վարույթը կասեցվել է՝ մինչև թիվ ՎԴ/5520/05/21, թիվ ՎԴ/5530/05/21 և թիվ ՎԴ/7463/05/21վարչական գործերով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը:
Դատարանի 18.05.2023 թվականի որոշմամբ սույն վարչական գործի վարույթը վերսկսվել է:
24.01.2024 թվականին հրավիրված նախնական դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված պատասխանողը և երրորդ անձ «ԶԱՏԻԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը չեն ապահովել իրենց ներկայացուցիչների մասնակցությունը դատական նիստին, իսկ երրորդ անձինք՝ անհատ ձեռնարկատեր Բորիս Հովհաննիսյանը, անհատ ձեռնարկատեր Սարգիս Սարուխանյանը, անհատ ձեռնարկատեր Խաչիկ Սարդարյանը և անհատ ձեռնարկատեր Գուրգեն Պապոյանը չեն ներկայացել դատական նիստին:
Դատարանը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի երկրորդ մասով, որոշում է կայացրել նախնական դատական նիստն անցկացնել պատասխանողի և երրորդ անձ «ԶԱՏԻԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ներկայացուցիչների և մյուս երրորդ անձանց բացակայությամբ:
Նախնական դատական նիստի ընթացքում հայցվորի ներկայացուցիչը, հստակեցնելով պահանջը, խնդրել է վարչական ակտն անվավեր ճանաչել մասնակի՝ միայն հայցվորի մասով:
Նախնական դատական նիստի ընթացքում պարզվել են հայցի առարկան և հիմքերը, կիրառման ենթակա օրենսդրությունը, ապացուցման բեռի բաշխման կանոններին համապատասխան բաշխվել է ապացուցման պարտականությունը, մասնավորապես` պատասխանողի վրա է դրվել հայցվորի մասով վիճարկվող վարչական ակտի ընդունման համար հիմք ծառայած փաստական հանգամանքների ապացուցման պարտականությունը:
Նկատի ունենալով, որ նախնական դատական նիստի ընթացքում իրականացվել են Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի երրորդ մասով սահմանված` գործը դատաքննության նախապատրաստելու ընթացքում կատարվող գործողությունները՝ Դատարանը գտնում է, որ գործը պատրաստ է դատաքննության նշանակելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 90-րդ, 127-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 199-րդ, 200-րդ հոդվածներով` Դատարանը.

Ո Ր Ո Շ Ե Ց

Թիվ ՎԴ/9380/05/21 վարչական գործն ըստ հայցի անհատ ձեռնարկատեր Համայակ Բաբկենի Հովհաննիսյանի ընդդեմ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի, երրորդ անձինք՝ «ԶԱՏԻԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, անհատ ձեռնարկատեր Բորիս Հովհաննիսյանի, անհատ ձեռնարկատեր Սարգիս Սարուխանյանի, անհատ ձեռնարկատեր Խաչիկ Սարդարյանի և անհատ ձեռնարկատեր Գուրգեն Պապոյանի՝ վարչական ակտը մասնակի անվավեր ճանաչելու պահանջի մասին, նշանակել դատաքննության՝ 2024 թվականի հուլիսի 3-ին, ժամը՝ 11:50-ին, Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի Երևան քաղաքի նստավայրում:

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:









ԴԱՏԱՎՈՐ ԱՂԱՍԻ ԴԱՐԲԻՆՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Գ.Նժդեհի 23

Հեռ..` +37410494807 /213/

Էլ. փոստ`