Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՍԴ/3132/02/23 քաղաքացիական գործով դատական նիստի ծանուցագիր

12.03.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3 մաս

Հրապարակային ծանուցում

12․03․2024 թ․
ՍԴ/3132/02/23 քաղաքացիական գործ


Պատասխանող` Սամվել Հրաչիկի Ծատրյանին
ՀՀ, ք․ Կապան, Բաղաբերդի 3ա/7

Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև՝ Դատարան) վարույթում է գտնվում թիվ ՍԴ/3132/02/23 քաղաքացիական գործն ըստ հայցի Էբրուս Բեգլարի Մուշկամբարյանը ընդդեմ Սամվել Հրաչիկի Ծատրյանի՝ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող տարածքից պատասխանողի բաժնեմասը բնեղենով առանձնացնելու, իսկ անհնարինության դեպքում բաժնեմասի դիմաց դրամական փոխհատուցում վճարելուն թույլատրելու պահանջի մասին։
15.02.2024 թվականին Դատարանը որոշում է կայացրել նախնական դատական նիստ նշանակելու մասին։
Դատական նիստը նշանակվել է 26.03.2024 թվականին, ժամը` 15:30-ին, Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Կապանի նստավայրում (ք. Կապան, Մ․Ստեփանյան 3/2):
Դուք հրավիրվում եք դատական նիստին որպես պատասխանող։
Անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Քաղաքացիական գործի վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև www. datalex.am դատական տեղեկատվական կայքից:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հասցե` Սյունիքի մարզ, ք․ Կապան, Մելիք Ստեփանյան 3/2

Հեռ..` +374(0285)2-73-02

Էլ. փոստ`