Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՍԴ1/1106/02/19 քաղաքացիական գործով դատական նիստի ծանուցագիր

12.03.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ, Սյունիքի մարզ, ք.Կապան, Մ.Ստեփանյան 3/2, հեռ. 0285 5-29-03

Գործ ՍԴ1/1106/02/19
12 Մարտի 2024թ.

Հ Ր Ա Պ Ա Ր Ա Կ Ա Յ Ի Ն Ծ Ա Ն Ո Ւ Ց Ո Ւ Մ

Պատասխանող՝ Դիանա Ալբերտի Գրիգորյանին
Սյունիքի մարզ, ք․Սիսիան, Սիսական փ․, 50շ․, բն․28

Թիվ ՍԴ1/1106/02/19 քաղաքացիական գործով ըստ հայցի՝ <<Ֆինքա>> ՈՒՎԿ ՓԲԸ-ի ընդդեմ Դիանա Ալբերտի Գրիգորյանի, Դավիթ Ալբերտի Գրիգորյանի, Լիանա Ալբերտի Գրիգորյանի և Մարո Մայիսի Ստեփանյանի` ընդհանուր սեփականություն հանդիսացող` ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Զ.Անդրանիկ փողոցի 5 շենքի թիվ 9 բնակարանից Դիանա Ալբերտի Գրիգորյանի բաժինն առանձնացնելու, իսկ բնեղենով առանձնացնելու անհնարինության կամ դրա դեմ ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների կողմից առարկելու և շուկայական գնով Դիանա Ալբերտի Գրիգորյանի բաժինը ձեռք չբերելու դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և Դիանա Ալբերտի Գրիգորյանի բաժնի վրա բռնագանձում տարածելու պահանջների մասին։
Նախնական դատական նիստն ավարտվել և նշանակվել է դատաքննություն 2024 թվականի ապրիլի 1-ին, ժամը՝ 14։30-ին, ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Կապանի նստավայրում /հասցեն` ք. Կապան, Մ․ Ստեփանյան 3/2/:
Դատական նիստին Դուք հրավիրվում եք որպես պատասխանող /ներկայացուցիչ/:
Անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Միաժամանակ Ձեզ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`
1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն` առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե`ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Քաղաքացիական գործին վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև www. datalex.am դատական տեղեկատվական կայքից:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Մ․ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հասցե` ք.Կապան, Մելիք-Ստեփանյան 3/2

Հեռ..` (0285) 5-29-03

Էլ. փոստ`