«12» մարտի 2024թ. Քաղաքացիական գործ թիվ ԵԴ2/0985/02/24
12.03.2024
Հ Ր Ա Պ Ա Ր Ա Կ Ա Յ Ի Ն Ծ Ա Ն ՈՒ Ց ՈՒ Մ
ՊԱՏԱՍԽԱՆՈՂ ԿԱՐԵՆ ՎԵՐԴՅԱՆԻՆ
/ք․ Երևան, Ավան, Առինջ թաղամաս, 1/17շենք, 14 բն./
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (դատավոր՝ Մալվինա Հարությունյան) 19.02.2024թ. որոշմամբ վարույթ է ընդունվել Ռուբեն Ջանիկի Վերդյանի ընդդեմ Ջանիկ Ռուբենի Վերդյանի, Կարեն Ջանիկի Վերդյանի, Գարիկ Ռուբենի Վերդյանի՝ ընդհանուր գույքերից բաժնեմաս առանձնացնելու, բաժնեմասի առանձնացումն անհնար լինելու դեպքում ամբողջ գույքերը հրապարակային սակարկություններով վաճառելու և գումարը համասեփականատերերի միջև բաժնեմասերին համաչափ բաշխելու պահանջների մասին հայցադիմումը, որն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ուղարկվել է Ձեզ:
Տեղեկացվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը՝ դրանց ծանոթանալու նպատակով, դեպոնացված են ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում (Արաբկիր նստավայր՝ ք. Երևան, Հր.Ներսիսյան 10):
Միաժամանակ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պատասխանողը հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, դատարան է ներկայացնում հայցադիմումի պատասխան: Հայցադիմումի պատասխանը ներկայացվում է գրավոր՝ սույն օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջների պահպանմամբ: Հայցադիմումի պատասխանը պետք է լինի ընթեռնելի։ Ելնելով գործի առանձնահատկություններից` դատարանը կարող է պատասխանողի միջնորդությամբ երկարաձգել պատասխան ներկայացնելու ժամկետը:
Հասցե` Հր.Ներսիսյան 10
Հեռ..` 240833
Էլ. փոստ`