Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություն և գործի քննության ծանուցում քաղաքացի Արմեն Բադեյանին

12.03.2024

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ ՀՀ օրենքի 29.1-րդ հոդված

ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
2024 թվականի մարտի 18-ին, ժամը 11:00–ին, Դուք կամ Ձեր կողմից լիազորված անձը (լիազորագրով, անձը հաստատող փաստաթղթով) հրավիրվում եք մասնակցելու ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 2023 թվականի օգոստոսի 10-ի N 23080469 հանձնարարագրի հիման վրա իրականացված ստուգման արդյունքում արձանագրված խախտումների հետ կապված 2024 թվականի մարտի 7-ին հարուցված վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթի գործի քննությանը, որը տեղի կունենա ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի արևելյան տարածքային կենտրոնում (ՀՀ ք.Երևան, Շենգավիթ, Արարտյան փողոց, 26 շենք):
Համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 267-րդ հոդվածի 1-ին մասի՝ վարչական պատասխանատվության ենթարկվող անձը իրավունք ունի ծանոթանալու գործի նյութերին, բացատրություններ տալու, ապացույցներ ներկայացնելու, միջնորդություններ հարուցելու, գործի քննության ընթացքում օգտվելու փաստաբանի իրավաբանական օգնությունից, ելույթ ունենալու մայրենի լեզվով և օգտվելու թարգմանի ծառայություններից, եթե չի տիրապետում այն լեզվին, որով տարվում է վարույթը, գանգատարկելու գործով որոշումը։ Գործը կարող է վարչական պատասխանատվության ենթարկվող անձի բացակայությամբ քննվել այն դեպքում, երբ տվյալներ կան գործի քննության տեղի և ժամանակի մասին նրան ժամանակին ծանուցելու վերաբերյալ և եթե նրանից միջնորդություն չի ստացվել գործի քննությունը հետաձգելու մասին։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրությունը կցվում է։

Հասցե` ք. Երևան, Արարատյան 26

Հեռ..` 010650305

Էլ. փոստ`