Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ2/29994/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

13.03.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի, 5-րդ մասի համաձայն

Սասուն Արշակյանին
/ՀՀ ք. Երևան, Աջափնյակ, Մ. Առաքելյան փող., 36/

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում նախնական դատական նիստ է նշանակվել 2024թ հունիսի 05-ին, ժամը 17:30-ին քաղաքացիական գործով ըստ հայցի Տիգրան Սերգեյի Առաքելյանի ընդդեմ Գեղեցիկ Արամի Արշակյանի, Սասուն Արամի Արշակյանի, Հովհաննես Լևիկի Արշակյանի, Թամարա Արամի Արշակյանի, Արայիկ Արամի Արշակյանի և երրորդ անձ` ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության՝ ք.Երևան, Աջափնյակ, Մ.Առաքելյան փողոց 36 հասցեի անշարժ գույքից հայցվորին պատկանող 3/24 մասը բնեղենով առանձնացնելու /ըստ որակավորված անձի կողմից կատարված բաժանման/, և որպես հետևանք` իրեն պատկանող բաժնեմասի վրա դրված արգելանքները հանելու պահանջի մասին:
Դուք ծանուցվում եք` որպես պատասխանող ներկայանալ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան /Աջափնյակ նստավայր-2, ք.Երևան, Հալաբյան 41ա, 11-րդ հարկ, դահլիճ 4/:
Դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Դատական նիստի ժամանակ և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված պատասխանողի կամ հայցվորի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:

Հասցե` ՀՀ ք. Երևան, Հալաբյան 41ա, 10-րդ հարկ

Հեռ..` 511813/408/

Էլ. փոստ`