Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ԹԻՎ ԱՎԴ/0061/02/11 քաղաքացիական գործով

13.03.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մաս

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

ԹԻՎ ԱՎԴ/0061/02/11 քաղաքացիական գործով հայցվոր՝
Աննա Մարտինի Գալստյանին
/ՀՀ, Արարատի մարզ, գ․ Աբովյան, Գայի փողոց 4/

ԹԻՎ ԱՎԴ/0061/02/11 քաղաքացիական գործով
պատասխանող՝ Վիրապ Ռազմիկի Հովհաննիսյանին
/ՀՀ, Արարատի մարզ, գ. Աբովյան/

ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարութում է գտնվում Աննա Մարտինի Գալստյանի ընդդեմ Վիրապ Ռազմիկի Հովհաննիսյանի՝ հետախուզում հայտարարելու և ալիմենտ բռնագանձելու պահանջի մասին թիվ ԱՎԴ/0061/02/11 քաղաքացիական գործը։
Դատարանը 12․03․2024թ․ կայացրել է որոշում՝ գործով արագածված դատաքննություն կիրառելու մասին, դատական ակտի հրապարակման օր է սահմամվել 25․03․2024թ․։
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ համաձայն 1998թ. հունիսի 17-ին ընդունված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 1-ին մասի՝ Եթե գործի արագացված դատաքննության ընթացքում դատարանը գալիս է համոզման, որ վերացել են արագացված դատաքննության հիմքերը, ապա դատարանը որոշում է կայացնում արագացված դատաքննության կիրառումը դադարեցնելու մասին: Նման որոշում կայացնելու դեպքում դատարանը գործի դատաքննությունն իրականացնում է սույն օրենսգրքի 18 գլխով սահմանված կարգով: Հետևաբար, եթե մինչև եզրափակիչ դատական ակտի կայացումը ի հայտ կգան արագացված դատաքննությունը դադարեցնելու հիմքեր, ապա համապատասխան միջնորդություն կարող եք ներկայացնել դատարան (ՀՀ Արարատի մարզ քաղաք Մասիս Հերացու 26/31, E-mail: masis@court.am, Հեռ. 0236-4-52-51)
Միաժամանակ պարզաբանվում է, որ՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Եթե դատավարության մասնակիցը հրաժարվել է ստանալ ծանուցագիրը, կամ նրա հայտնած հասցեով ուղարկված ծանուցագիրը վերադարձվել է դատարան, կամ ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել հետադարձ ծանուցումը (ծանուցման մասին անդորրագիրը), կամ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա դատարանը դատական ծանուցագիրը ուղարկում է՝
1) ֆիզիկական անձի դեպքում` այդ անձի հաշվառման, աշխատանքի վայրի հայտնի հասցեով և անձի վերջին հայտնի բնակության վայրի համապատասխան համայնքի կամ վարչական շրջանի ղեկավարին, իսկ գործի նյութերում ֆիզիկական անձի այլ հասցեների, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի վերաբերյալ տվյալների առկայության դեպքում՝ նաև այդ հասցեներով.
2) իրավաբանական անձի դեպքում՝ այդ անձի մշտապես գործող մարմնի գտնվելու վայրի հասցեով, իսկ գործի նյութերում իրավաբանական անձի այլ հասցեների, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի վերաբերյալ տվյալների առկայության դեպքում՝ նաև այդ հասցեներով:


Ի գիտություն.
Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 7-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):

Հասցե` ՀՀ Արարատի մարզ քաղաք Մասիս Հերացու 26/31

Հեռ..` +37423645251

Էլ. փոստ`