Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԵԴ2/41129/02/23

14.03.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ք. Երևան, Հր.Ներսիսյան 10, հեռ.՝ (010) 20-97-01, www.court.am

Գործ ԵԴ2/41129/02/23
<<3>> հունվարի 2024թ.
Հ Ր Ա Պ Ա Ր Ա Կ Ա Յ Ի Ն Ծ Ա Ն ՈՒ Ց ՈՒ Մ

Երրորդ անձ՝ Գայանե Սուրենի Կոշեցյանին
/ք.Երևան, Զավարյան փող., 1ա շ., 83 բն./

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (դատավոր՝ Արթուր Ստեփանյան) 13.12.2023թ. որոշմամբ վարույթ է ընդունվելըստ հայցի <<Էքսպրես Կրեդիտ>> ՈՒՎԿ ՓԲ ընկերության ընդդեմ Արմեն Մալիկի Թելունցի, Մալիկ Միրաքի Թելունցի, Ռիմա Գրիշայի Թելունցի, Աշոտ Մալիկի Թելունցի, Մհեր Մալիկի Թելունցի, Դավիթ Վոլոդյայի Թելունցի, Արսեն Ռոբերտի Թելունցի, Ռիմա Արամայիսի Ավետիսյանի, երրորդ անձ՝ Գայանե Սուրենի Կոշեցյանի՝ բաժինը բնեղենով առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկությունների միջոցով վաճառելու, ստացված գումարը ընդհանուր սեփականության մասնակիցների միջև բաշխելու, բռնագանձումը պատասխանողներ Արմեն Մալիկի Թելունցի, Մալիկ Միրաքի Թելունցի բաժնի վրա տարածելու պահանջների մասին հայցադիմումը, որն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ուղարկվել է Ձեզ:
Տեղեկացվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը՝ դրանց ծանոթանալու նպատակով, դեպոնացված են ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում (Արաբկիր նստավայր՝ ք. Երևան, Հր.Ներսիսյան 10):
Միաժամանակ, պարզաբանվում է.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրի 38-րդ հոդվածի համաձայն՝
1. Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք կարող են գործի մեջ մտնել հայցվորի կամ պատասխանողի կողմում մինչև դատաքննության ավարտը, իսկ սույն օրենսգրքի 41-րդ և 42-րդ գլուխներով նախատեսված կարգով քննվող գործերով՝ մինչև եզրափակիչ դատական ակտի հրապարակումը, եթե գործով կայացվող վճիռը կարող է ազդել կողմերից մեկի հանդեպ նրանց ունեցած իրավունքների կամ պարտականությունների վրա կամ կարող է հանգեցնել նման իրավունքների և պարտականությունների ծագմանը:
2. Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք կարող են ներգրավվել գործին իրենց միջնորդության հիման վրա:
3. Եթե առաջին ատյանի դատարանը գտնում է, որ դատական ակտը կարող է անխուսափելիորեն ազդել որոշակի անձանց իրավունքների և պարտականությունների վրա, ապա ծանուցում է տվյալ անձանց՝ որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ ներգրավվելու նրանց իրավունքի և դրա իրականացման կարգի վերաբերյալ:
4. Եթե գործին մասնակցող անձը գտնում է, որ դատական ակտը անխուսափելիորեն ազդելու է որոշակի անձանց իրավունքների և պարտականությունների վրա, ապա կարող է առաջին ատյանի դատարանին ներկայացնել տվյալ անձին որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ ներգրավելու միջնորդություն:
5. Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձին գործին ներգրավելու կամ ներգրավելու դիմումը մերժելու մասին առաջին ատյանի դատարանը կայացնում է որոշում՝ առանձին դատական ակտի ձևով:
6. Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձին գործի քննությանը ներգրավելու դեպքում գործի քննությունը շարունակվում է, եթե նա չի միջնորդում գործի քննությունը վերսկսելու մասին։
7. Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք օգտվում են կողմի իրավունքներից և կրում են նրա պարտականությունները, բացի հակընդդեմ հայցադիմում ներկայացնելու, հայցապահանջի չափ ավելացնելու կամ նվազեցնելու, հայցի առարկան կամ հիմքը փոխելու, հայցապահանջներից հրաժարվելու, հայցապահանջներն ընդունելու, հայցի ապահովում պահանջելու, արբիտրաժային համաձայնություն կնքելու, հաշտության համաձայնություն կնքելու, դատական ակտի հարկադիր կատարում պահանջելու և արտոնագրված հաշտարարի մասնակցությամբ հաշտարարական գործընթաց սկսելու իրավունքից:
8. Առաջին ատյանի դատարանը գործին մասնակցող անձի միջնորդությամբ կամ սեփական նախաձեռնությամբ մինչև դատաքննության ավարտը կարող է վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձին հանել գործին մասնակցող անձանց կազմից, եթե ներգրավման հիմքերը վերացել են: Գործին մասնակցող անձանց կազմից երրորդ անձին հանելու մասին առաջին ատյանի դատարանը կայացնում է որոշում՝ առանձին դատական ակտի ձևով:



ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Կ. ԴԱՎԻԹՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` 010-20-97-01

Էլ. փոստ`