Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ԵԴ2/23974/02/23 քաղաքացիական գործով նախնական դատական նիստ նշանակելու մասին որոշում-ծանուցում

14.03.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Պատասխանող Աննա Անատոլիի Գրիգորյանին
ՀՀ, ք․ Երևան, Ռուբինյանց փողոց, 19 շենք, բնակարան 25

Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող
երրորդ անձ Անատոլի Սարգսի Գրիգորյանին
ՀՀ, ք․ Երևան, Ռուբինյանց փողոց, 19 շենք, բնակարան 25

Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող
երրորդ անձ Ալեքսանդրա Անատոլիի Գրիգորյանին
ՀՀ, ք․ Երևան, Ռուբինյանց փողոց, 19 շենք, բնակարան 25

Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող
երրորդ անձ Սոնա Արմենակի Ավագյանին
ՀՀ, ք․ Երևան, Ռուբինյանց փողոց, 19 շենք, բնակարան 25

Ուղարկվում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի` թիվ ԵԴ2/23974/02/23 քաղաքացիական գործով նախնական դատական նիստ նշանակելու մասին որոշումը

ԵԴ2/23974/02/23
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՊԱՑՈՒՑՄԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

12.03.2024թ. ք.Երևան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, նախագահությամբ դատավոր Ռուբեն Բունիաթյանի, քարտուղարությամբ Լուսինե Հովհաննիսյանի, դռնբաց նախնական դատական նիստում քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի «ԱյԴի բանկ» փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Աննա Անատոլիի Գրիգորյանի, պատասխանողի կողմում վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք Անատոլի Սարգսի Գրիգորյանի, Ալեքսանդրա Անատոլիի Գրիգորյանի, Սոնա Արմենակի Ավագյանի՝ ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող անշարժ գույքից պարտապանի բաժնեմասի վրա բռնագանձում տարածելու նպատակով բաժնեմասն առանձնացնելու, իսկ դրա անհնարինության դեպքում անշարժ գույքը հրապարակային սակարկությունների միջոցով վաճառելու և դրա վրա բռնագանձում տարածելու պահանջների մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

«ԱյԴի բանկ» ՓԲԸ-ն հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան ընդդեմ պատասխանող Աննա Անատոլիի Գրիգորյանի, երրորդ անձինք Գոհար Սամվելի Նազարյանի, Սամվել Վազգենի Նազարյանի, Մարիամ Սամվելի Նազարյանւ` ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող անշարժ գույքից պարտապանի բաժնեմասի վրա բռնագանձում տարածելու նպատակով բաժնեմասն «ԱյԴի բանկ» ՓԲԸ-ն հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան ընդդեմ պատասխանող Աննա Անատոլիի Գրիգորյանի, երրորդ անձինք Անատոլի Սարգսի Գրիգորյանի, Ալեքսանդրա Անատոլիի Գրիգորյանի, Սոնա Արմենակի Ավագյանւ` ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող անշարժ գույքից պարտապանի բաժնեմասի վրա բռնագանձում տարածելու նպատակով բաժնեմասն առանձնացնելու, իսկ դրա անհնարինության դեպքում անշարժ գույքը հրապարակային սակարկությունների միջոցով վաճառելու և դրա վրա բռնագանձում տարածելու պահանջների մասին:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (դատավոր՝ Դ․Մխեյան) 24.08.2023 թվականի որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է:
«ԱյԴի բանկ» փակ բաժնետիրական ընկերությունը 03․11․2023 թվականին կրկին է հայցադիմում ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան ընդդեմ Աննա Անատոլիի Գրիգորյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք Անատոլի Սարգսի Գրիգորյանի, Ալեքսանդրա Անատոլիի Գրիգորյանի, Սոնա Արմենակի Ավագյանի՝ ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող անշարժ գույքից պարտապանի բաժնեմասի վրա բռնագանձում տարածելու նպատակով բաժնեմասն առանձնացնելու, իսկ դրա անհնարինության դեպքում անշարժ գույքը հրապարակային սակարկությունների միջոցով վաճառելու և դրա վրա բռնագանձում տարածելու պահանջների մասին, որը 03․11․2023 թվականին մակագրվել է դատավոր Ռ․ Բունիաթյանին։
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 10.11.2023 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ։
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 06.02.2024 թվականի որոշմամբ 2024 թվականի մարտի 12-ին հրավիրվել է նախնական դատական նիստ:
«ԱյԴի բանկ» փակ բաժնետիրական ընկերությունը դատարան ներկայացված հայցադիմումով հայտնել է, որ ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից թիվ ԵԴ/33194/02/20 քաղաքացիական գործի շրջանակներում տրամադրված կատարողական թերթի համաձայն՝ պետք է Աննա Անատոլիի Գրիգորյանից հօգուտ «ԱյԴի բանկ» փակ բաժնետիրական ընկերության բռնագանձել 475.367,30 ՀՀ դրամ և հաշվեգրվող տոկոսները:
Վերը նշված կատարողական թերթի հիման վրա ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում հարուցվել է թիվ 07738395 կատարողական վարույթը, որի շրջանակներում արգելանք է դրվել Աննա Անատոլիի Գրիգորյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող ք.Երևան, Ռուբինյանց փողոց, 19 շենք, բնակարան 25 և ք.Երևան, Ռուբինյանց փողոց, 19 շենք, բնակարան 25/1 հասցեում գտնվող անշարժ գույքերի վրա: ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայություն Երևան քաղաքի, Ավան, Նոր Նորք և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների բաժնի պետի 30.08.202 թվականի թիվ Եշ6070/07 գրությամբ առաջարկվել է պարտապան Աննա Անատոլիի Գրիգորյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող ք.Երևան, Ռուբինյանց փողոց, 19 շենք, բնակարան 25 և ք.Երևան, Ռուբինյանց փողոց, 19 շենք, բնակարան 25/1 հասցեում գտնվող անշարժ գույքից վերջինիս բաժնեմասն առանաձնացնելու և դրա վրա բռնագանձում տարածելու հայցով դիմել դատարան:
ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված թիվ ԱՏ-20102022-01-0570 տեղկանքով տրամադրվել է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 17012018-01-0017 և 28042014-01-0178 վկայականների վավերացված պատճենը, որի համաձայն՝ նշված բնակարանն ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանում է Անատոլի Սարգսի Գրիգորյանին, Ալեքսանդրա Անատոլիի Գրիգորյանին, Սոնա Արմենակի Ավագյանին և Աննա Անատոլիի Գրիգորյանին:
Վկայակոչելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ և 200-րդ հոդվածները՝ «ԱյԴի բանկ» փակ բաժնետիրական ընկերությունը դատարանին խնդրել է թիվ ԵԴ/33194/02/20 քաղաքացիական գործով 07.06.2021 թվականին տրված կատարողական թերթում նշված գումարների բռնագանձման նպատակով ք.Երևան, Ռուբինյանց փողոց, 19 շենք, բնակարան 25 և ք.Երևան, Ռուբինյանց փողոց, 19 շենք, բնակարան 25/1 հասցեում գտնվող անշարժ գույքից առանձնացնել Աննա Անատոլիի Գրիգորյանի բաժինը և բռնագանձում տարածել դրա վրա, իսկ դրա անհնարինության դեպքում կամ ընդհանուր համատեղ սեփականության մնացած մասնակիցների կողմից անշարժ գույքերում Աննա Անատոլիի Գրիգորյանի բաժինը գնելու առաջարկությունից հրաժարվելու դեպքում կայացնել վճիռ՝ նշված անշարժ գույքերը հրապարակային սակարկություններով վաճառելու, ստացված գումարն ընդհանուր համատեղ սեփականության մասնակիցների միջև համամասնորեն բաշխելու և Աննա Անատոլիի Գրիգորյանի Առաքելյանի բաժնեմասի վրա բռնագանձում տարածելու վերաբերյալ։
Պատասխանողի կողմից կողմից հայցադիմումի պատասխան և/կամ առարկություն չի ներկայացվել:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը քննարկելուց հետո առաջին ատյանի դատարանը կայացնում է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
Դատարանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախնական դատական նիստի ընթացքում քննարկել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը, հետևաբար գտնում է, որ պետք է կայացնել որոշում ապացուցման պարտականությունը բաշխելու մասին:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ, 169-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով` դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Թիվ ԵԴ2/23974/02/23 քաղաքացիական գործով հաջորդ նախնական դատական նիստը նշանակել 2024 թվականի հունիսի 28-ին` ժամը «10:30»-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիր նստավայրի վարչական շենքում (ՀՀ, ք. Երևան, Հրաչյա Ներսիսյան 10, դատական նիստերի դահլիճ` թիվ 7):
2. Թիվ ԵԴ2/23974/02/23 քաղաքացիական գործով կայացնել ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
3. Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին սույն որոշմամբ սահմանել.
3.1. Հայցվորը պետք է ապացուցի հետևյալ փաստերը՝
ա) առկա է օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հիման վրա սահմանված և պատասխանողի կողմից չկատարված գումարային պարտավորություն,
բ) ՀՀ, ք.Երևան, Ռուբինյանց փողոց, 19 շենք, բնակարան 25 և ք.Երևան, Ռուբինյանց փողոց, 19 շենք, բնակարան 25/1 հասցեում գտնվող անշարժ գույքի ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսանալու և ընդհանուր գույքում Աննա Անատոլիի Գրիգորյանի համապատասխան բաժնեմասի առկայության փաստերը,
գ) ընդհանուր սեփականության մասնակցի մոտ պարտատիրոջ նկատմամբ պարտավորությունները մարելու այլ գույքի անբավարար լինելու փաստը,
դ) առանց ընդհանուր սեփականության ներքո գտնվող գույքին անհամաչափ վնաս պատճառելու բաժինը բնեղենով առանձնացնելու անհնարինության փաստը կամ ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների կողմից դրա դեմ առարկություն ներկայացնելու փաստը,
ե) ընդհանուր սեփականության մնացած մասնակիցներին շուկայական գնով պարտապանի բաժինը գնելու պարտատիրոջ կողմից պահանջ ներկայացվելու փաստը,
զ) ընդհանուր սեփականության մյուս մասնակիցների կողմից պարտապանի բաժինը ձեռք բերելուց հրաժարվելու փաստը:
2.Պատասխանողը պետք է ապացուցի՝
ա) Թիվ ԵԴ/33194/02/20 գործով «ԱյԴի բանկ» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ պարտավորությունն ամբողջությամբ կատարված լինելու փաստը:
բ) Թիվ ԵԴ/33194/02/20 գործով «ԱյԴի բանկ» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ պարտավորությունն ամբողջությամբ կատարման համար Աննա Անատոլիի Գրիգորյանն ունի սեփականության իրավունքով իրեն պատկանող այլ բավարար գույք:
4. Գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետ սահմանել 28.06.2024 թվականը:
5. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից:


ԴԱՏԱՎՈՐ Ռ.Մ.ԲՈՒՆԻԱԹՅԱՆ

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Հր.Ներսիսյան 10

Հեռ..` +374 10 240161

Էլ. փոստ`