Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Արմենակ Գևորգի Շահումյանին վարչական վարույթին հրավիրելու մասին ծանուցում

14.03.2024

Տիպ` Անհատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունու համայնքապետարան
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 29.1 հոդվածի 15-րդ մաս

Ձեր անվամբ սեփականության իրավունքով հաշվառված MERCEDES BENZ 420 SEL մակնիշի 1993 թվականի արտադրության 34 QV 421 հաշվառման համարանիշի (նույնականացման համար՝ WDB1400431A136488, հզորությունը՝ 279 ձիաուժ և MERCEDES BENZ 300 E մակնիշի 1988 թվականի արտադրության 07 QQ 500 հաշվառման համարանիշի (նույնականացման համար՝ WDB1240301A830154, հզորությունը՝ 180 ձիաուժ) մարդատար ավտոմեքենաների գույքահարկը, որոնց հաշվարկված և չվճարված ընդհանուր հարկային պարտավորությունները 31.12.2023 թվականի դրությամբ կազմում են 1․812․147 (մեկ միլիոն ութ հարյուր տասներկու հազար հարյուր քառասունյոթ) Հայաստանի Հանրապետության դրամ, որից ապառք՝ 1․392․463 (մեկ միլիոն երեք հարյուր իննսուներկու հազար չորս հարյուր վաթսուներեք) Հայաստանի Հանրապետության դրամ, տույժ՝ 419․684 (չորս հարյուր տասնինը հազար վեց հարյուր ութսունչորս) Հայաստանի Հանրապետության դրամ։ Վերոնշյալի հիման վրա Մարտունու համայնքապետարանում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29.1 հոդվածի 2-րդ մասի, 30-րդ հոդվածի 1-ին մասի բ կետի, 34-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջներով 26․02․2024թ թիվ 393-Ա որոշմամբ հարուցվել է վարչական վարույթ և լսումների օր է նշանակվել 2024թ-ի մարտի 14-ին ժամը 12։00-ին։ Վարչական վարույթի լսումների օրը տեղափոխվել և նշանակվել է 2024թ-ի մարտի 25-ին ժամը 12։00-ին։ Դուք որպես վարչական վարույթի մասնակից, հրավիրվում եք վարչական վարույթի լսումներին (ք․ Մարտունի Շահումյան փողոց 2, համայնքապետարանի վարաչական շենք՝ 3-րդ հարկ):
Վարչական վարույթի մասնակիցները պետք է ներկայանան անձը հաստատող փաստաթղթով և վարույթին վերաբերվող փաստաթղթերի պատճեներով, իսկ լիազորված անձինք՝ լիազորագրով և անձը հաստատող փաստաթղթով։
Տեղեկացնում ենք նաև, որ պատշաճ կարգով ծանուցված վարչական վարույթի մասնակցի չներկայանալն արգելք չէ լսումներն իրականացնելու և վարչական ակտ կայացնելու համար։

Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք․ Մարտունի, Շահումյան 2

Հեռ..` ( 374) 060733401

Վեբ կայք` www.martuni.am

Էլ. փոստ`