Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԿԴ/13466/02/23 Քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

14.03.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ կետ

.ա ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Փոստային ինդեքս 2302 , Հասցե՝ ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Հրազդան,Միկրոշրջան թաղամաս, 13 փողոց, 1/1 էլ. Փոստ kotayք.@court.am , Հեռ. /0223/2-69-38
Քաղաքացիական գործ թիվ ԿԴ/13466/02/23
ԴԴ 23
«14» մարտի 2024թ.



Պատասխանող՝ Արտակ Բաղիշի Մանուկյանին
Հասցե ՝ ՀՀ,Կոտայքի մարզ,Արզական,
Գ. Ծաղկունյաց փողոց,31/1




ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ա. Կարաքեհյան) վարույթում է գտնվում քաղաքացիական գործըն ըստ հայցի <<Այդի բանկ>> փակ բաժնետիրական ընկերության Արտակ Բաղիշի Մանուկյանի, երրորդ անձ Արփենիկ Վազգենի Մանուկյանի՝ ընբդհանուր սեփականություն հանդիսացող անշարժ գույքից պարտապանի բաժնեմասի վրա բռնագանձում տարածելու նպատակով՝ բաժնամասն առանձնացնելու, իսկ դրա անհնարինության դեպքում անշարժ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և դրա վրա բռնագանձում տարածելու պահանջի մասին:
Հայցվոր <<Այդի բանկ>> ՓԲԸ-ի կողմից դատարան է ներկայացվել հայցից հրաժարվելու և թիվ ԿԴ/13466/02/23 քաղաքացիական գործի վարույթը կարճելու մասին միջնորդություն:
Դատական նիստից դուրս ներկայացված պահանջներից հրաժարվելու մասին միջնորդությունը և դատական ծախսերի բաշխման հարցերը քննելու նպատակով թիվ ԿԴ/12806/02/23 քաղաքացիական գործով հրավիրվել դատական նիստ:

Դատական նիստը նշանակվել է 2024 թվականի մարտի 27-ին,ժամը 13:20-ին (դատական նիստերի դահլիճ 2) և Դուք նշված օրը և ժամին անձնագրով,սոցիալական քարտով և դրանց պատճեններով կանչվում եք ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (ՀՀ,Կոտայքի մարզ,Հրազդան,Միկրոշրջան թաղամաս,13 փողոց,1/1) վերոհիշյալ քաղաքացիական գործով՝ որպես հայցվոր:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32 հոդվածի 1-ին մասի համաձայն Դուք,որպես գործին մասնկացող անձ սույն օրենսգրքի և այլ օրենքների պահանջների պահպանմամբ,իրավունք ունեք. 1) ծանոթանալու գործի նյութերին,ստանալու դրանց պատճենները,գործի նյութերից անելու քաղվածքներ,լուսանկարներ,լուսապատճեններ և պատճեններ. 2) հայտնելու բացարկ. 3) ներկայացնելու ապացույցներ և մասնակցելու դրանց հետազոտմանը. 4) հարցեր տալու դատավարության մասնակիցներին.5) միջնորդություններ անելու,ցուցմունքներ տալու դատարանին. 6) դատական նիստի ընթացքում ծագող բոլոր հարցերի վերաբերյալ ներկայացնելու ձեր փաստարկները և դիրքորոշումը. 7) գործի քննության ընթացքում դիրքորոշում հայտնելու գործին մասնակցող այլ անձանց միջնորդությունների և փաստարկների վերաբերյալ. 8) բողոքարկելու դատական ակտերտ. 9) կատարելու սույն օրենսգրքով կամ այլ օրենքներով նախատեսված այլ դատավարական գործողություններ:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Մ. ՍԻՄՈՆՅԱՆ

Հասցե` քաղաք Հրազդան, Միկրոշրջան թաղամաս,13 փողոց 1/1

Հեռ..` 0223-2-69-38

Էլ. փոստ`