Թիվ ԵԴ/5922/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցում
14.03.2024
Պատասխանող՝ Արաքսյա Գևորգի Մուրադյանին
/ՀՀ, ք.Երևան, Կենտրոն, Թումանյան փող., 37 շենք, 11/2 բն./
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի /դատավոր Ա.Վարդանյան/ վարույթում է գտնվում ըստ հայցի Սոնա Լևոնի Շահազիզյանի ընդդեմ Արաքսյա Գևորգի Մուրադյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին թիվ ԵԴ/5922/02/23 քաղաքացիական գործը:
2024թ. փետրվարի 29-ին, ժամը 15:45-ին կայացած նախնական դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 2024թ. հոկտեմբերի 10-ին, ժամը 12:15-ին (ՀՀ, ք.Երևան, Հալաբյան 41ա, 11-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 7), և անհրաժեշտ է նշված օրը և ժամին ներկայանալ /անձը հաստատող փաստաթղթով և դրա պատճենով/ վերոհիշյալ քաղաքացիական գործով՝ որպես պատասխանող:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Միաժամանակ, ուղարկվում է թիվ ԵԴ/5922/02/23 քաղաքացիական գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 2024թ. փետրվարի 29-ի որոշումը:
Կից՝ ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը 1 թերթից:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ ԱՆՈՒՇ ՓԻԼՈՅԱՆ
Հասցե` ՀՀ, ք.Երևան, Հալաբյան 41ա
Հեռ..` (+37410) 511-813 ( ներքին՝ 424)
Էլ. փոստ`