Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՎԴ/6719/05/23 վարչական գործով Վարչական գործի քննությունն ընդհանուր կանոններով իրականացնելու և վարչական գործը դատաքննության նշանակելու մասին որոշում

15.03.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Վարչական դատարան
ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Վարչական գործ թիվ ՎԴ/6719/05/23

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«07» փետրվարի 2024թ. ք. Երևան
Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը (այսուհետ` Դատարան)` նախագահությամբ դատավոր Վարազդատ Միքաելյանի, քննարկելով ըստ հայցի ըստ հայցի Լուսիկ Պողոսյանն ընդդեմ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնի՝ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնի 09.08.2023 թվականի արձանագրությունն անվավեր ճանաչելու պահանջի մասին, վարչական գործի քննությունն ընդհանուր կանոններով իրականացնելու և վարչական գործը դատաքննության նշանակելու հարցերը,

Պ Ա Ր Զ Ե Ց

Դատարանի վարույթում է գտնվում Լուսիկ Պողոսյանն ընդդեմ ՀՀ ներքին գործորի նախարարության ոստիկանության Երևանի քաղաքի վարչության Շենգավիթի բաժնի՝ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնի 09.08.2023 թվականի արձանագրությունն անվավեր ճանաչելու պահանջի մասին:
Դատարանի դատավոր Վարազդատ Միքաելյանը 18.09.2023 թվականին կայացրել է «Հայցադիմումը վարույթ ընդունելու և գրավոր ընթացակարգ կիրառելու մասին» որոշում: Նույն որոշմամբ գործն ըստ էության լուծող դատական ակտի հրապարակման օր է սահմանվել 2023 թվականի ապրիլի 5-ը: Դատավոր Վարազդատ Միքաելյանը 18.09.2023 թվականին կայացրել է «Դատավարության մեջ երրորդ անձ ներգրավելու մասին» որոշում:
Անդրադառնալով վարչական գործի քննությունն ընդհանուր կանոններով իրականացնելու հարցին՝ Դատարանն արձանագրում է հետևյալը.
Ուսումնասիրելով սույն գործի նյութերը և հիմք ընդունելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 117-րդ հոդվածի 3-րդ մասը և 118.3-րդ հոդվածը՝ Դատարանը գտնում է, որ սույն գործի քննությունն անհրաժեշտ է իրականացնել ընդհանուր կանոններով:
Միաժամանակ, նկատի ունենալով, որ առկա չէ անհրաժեշտություն սույն գործով հրավիրել նախնական դատական նիստ՝ Դատարանը, հիմք ընդունելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի 1-ին մասը, գտնում է, որ այն պետք է նշանակել դատաքննության:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի 1-ին մասով, 117-րդ, 118.3-րդ, 123-րդ հոդվածներով, 127-րդ հոդվածի 10-րդ մասով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 200-րդ հոդվածով, Դատարանը`

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Ըստ հայցի Լուսիկ Պողոսյանն ընդդեմ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնի՝ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնի 09.08.2023 թվականի արձանագրությունն անվավեր ճանաչելու պահանջի մասին, վարչական գործի քննությունն իրականացնել ընդհանուր կանոններով և նշանակել դատաքննության՝ 03.04.2024 թվականին, ժամը 11:00-ին՝ ՀՀ վարչական դատարանի Երևանի նստավայրում (ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 12):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման։


ԴԱՏԱՎՈՐ՝ ՎԱՐԱԶԴԱՏ ՄԻՔԱԵԼՅԱՆ









ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

0026, ք. Երևան, Գարեգին Նժդեհի փող. 23, հեռ.՝ (+37410)-49-48-07,
Էլ. փոստ՝ varchakan@court.am
ԴԴ-9-Ե-___________ 0026 ք.Երևան, Գ.Նժդեհի 23
Վարչական գործ թիվ ՎԴ/6719/05/23 «07» փետրվարի 2024թ.


Երրորդ անձ՝ Վերա Ելկինային
(ք. Երևան, Շենգավիթ, Մանանդյան փող., 3 շենք, 10 բն.)

Ձեզ է ուղարկվում է ՀՀ վարչական դատարանի 07.02.2024 թվականի «Վարչական գործի քննությունն ընդհանուր կանոններով իրականացնելու և վարչական գործը դատաքննության նշանակելու մասին» որոշումը՝ «2» թերթից:
Միաժամանակ, տեղեկացվում եք, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պատասխանողը պարտավոր է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, վարչական դատարան ուղարկել հայցադիմումի պատասխանը:
Նույն հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ պատասխան չներկայացնելը վարչական դատարանը կարող է գնահատել որպես պատասխանողի կողմից հայցվորի վկայակոչած փաստերի ընդունում։
Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար։
Միաժամանակ, հայտնվում է, որ դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթով:


ԴԱՏԱՎՈՐ Վ. ՄԻՔԱԵԼՅԱՆԻ ՕԳՆԱԿԱՆ՝ ՇՈՒՇԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` 010-494807 /216/

Էլ. փոստ`