Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՎԴ/8789/05/21 վարչական գործով դատավարության մեջ երրորդ անձ ներգրավելու մասին որոշում

15.03.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Վարչական դատարան
ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Վարչական գործ թիվ ՎԴ/8789/05/21

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԵՐՐՈՐԴ ԱՆՁԻՆՔ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«23» նոյեմբերի 2023թ. ք. Երևան
Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը (այսուհետ` Դատարան)` նախագահությամբ դատավոր Վարազդատ Միքաելյանի, քննարկելով ըստ հայցի Մարինե Մկրտչյանն ընդդեմ ՀՀ Կադաստրի կոմիտեի Սյունիքի մարզային ստորաբաժանման, երրորդ անձինք՝ Կարեն Էլյազյան, Վիգեն Էլյազան, Անուշ Գևորգյան, Սոֆիա Էլյազյան, Բաբկեն Էլյազյան՝ պարտավորեցնել ՀՀ Կադաստրի կոմիտեի Սյունիքի մարզային ստորաբաժանմանն ընդունել բարենպաստ վարչական ակտ, այն է՝ Սյունիքի մարզ, քաղաք Կապան, Մ. Պապյան 26 շենքի 27 բնակարան հասցեի նկատմամբ հայցվորի սեփականության իրավունքի գրանցում կատարելու պահանջի մասին, վարչական գործով դատավարության մեջ Վերգինե Զաքարի Էյլազյանին և Զաքար Կարենի Էյլազյանին որպես երրորդ անձինք ներգրավելու հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց

Դատարանի վարույթում է գտնվում վարչական գործն ըստ հայցի Մարինե Մկրտչյանն ընդդեմ ՀՀ Կադաստրի կոմիտեի Սյունիքի մարզային ստորաբաժանման, երրորդ անձինք՝ Կարեն Էլյազյան, Վիգեն Էլյազան, Անուշ Գևորգյան, Սոֆիա Էլյազյան, Բաբկեն Էլյազյան՝ պարտավորեցնել ՀՀ Կադաստրի կոմիտեի Սյունիքի մարզային ստորաբաժանմանն ընդունել բարենպաստ վարչական ակտ, այն է՝ Սյունիքի մարզ, քաղաք Կապան, Մ. Պապյան 26 շենքի 27 բնակարան հասցեի նկատմամբ հայցվորի սեփականության իրավունքի գրանցում կատարելու պահանջի մասին։
Քննարկելով սույն գործով դատավարության մեջ Վերգինե Զաքարի Էյլազյանին և Զաքար Կարենի Էյլազյանին որպես երրորդ անձինք ներգրավելու հարցը՝ Դատարանը գտնում է, որ վերջինիս անհրաժեշտ է ներգրավել որպես երրորդ անձ հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ երրորդ անձինք այն ֆիզիկական կամ իրավաբանական անձինք են կամ մարմինները, որոնց իրավունքները շոշափվում են կամ անմիջականորեն կարող են շոշափվել գործի քննության արդյունքում ընդունվելիք դատական ակտով, ինչպես նաև այն մարմինները կամ պաշտոնատար անձինք, որոնց լիազորություններին առնչվում է կամ կարող է առնչվել ընդունվելիք դատական ակտը:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ երրորդ անձինք դատավարության մեջ կարող են ներգրավվել իրենց դիմումի հիման վրա:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ եթե դատական ակտը անխուսափելիորեն և ուղղակիորեն տարածվելու է նաև որոշակի անձանց կամ մարմինների վրա, ապա վարչական դատարանը պարտավոր է այդ անձանց (մարմիններին) ներգրավել դատավարության մեջ որպես երրորդ անձ։
Վերոնշյալ նորմերի վերլուծությունից հետևում է, որ այն դեպքերում, երբ գործի քննության արդյունքում կայացվող դատական ակտով շոշափելու է կամ հնարավոր է շոշափվի այլ անձանց իրավունքները, ինչպես նաև այդ դատական ակտն առնչվելու է կամ կարող է առնչվել այլ մարմինների կամ պաշտոնատար անձանց լիազորություններին, ապա այդ անձինք համարվում են երրորդ անձինք, ովքեր դատավարության մեջ կարող են ներգրավվել ինչպես իրենց դիմումի հիման վրա, այնպես էլ՝ դատարանի նախաձեռնությամբ: Ընդ որում, այն դեպքերում, երբ դատարանը գտնում է, որ դատական ակտը անխուսափելիորեն և ուղղակիորեն տարածվելու է որոշակի անձանց կամ մարմինների վրա՝ վերջիններիս որպես երրորդ անձ ներգրավելը հանդիսանում է դատարանի պարտականությունը:
Դատարանը, ուսումնասիրելով սույն գործի նյութերը և հիմք ընդունելով վերոգրյալ վերլուծությունը, գտնում է, որ տվյալ դեպքում կայացվող դատական ակտը կարող է շոշափել Վերգինե Զաքարի Էյլազյանի և Զաքար Կարենի Էյլազյանի իրավունքները:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը՝ Դատարանը եզրահանգում է, որ սույն գործով Վերգինե Էյլազյանին և Զաքար Էյլազյանին դատավարության մեջ պետք է ներգրավել որպես երրորդ անձինք:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 19-րդ, 123-րդ հոդվածներով և 127-րդ հոդվածի 10-րդ մասով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 200-րդ հոդվածով, Դատարանը`

Ո Ր Ո Շ Ե Ց

1. ըստ հայցի Մարինե Մկրտչյանն ընդդեմ ՀՀ Կադաստրի կոմիտեի Սյունիքի մարզային ստորաբաժանման, երրորդ անձինք՝ Կարեն Էլյազյան, Վիգեն Էլյազան, Անուշ Գևորգյան, Սոֆիա Էլյազյան, Բաբկեն Էլյազյան՝ պարտավորեցնել ՀՀ Կադաստրի կոմիտեի Սյունիքի մարզային ստորաբաժանմանն ընդունել բարենպաստ վարչական ակտ, այն է՝ Սյունիքի մարզ, քաղաք Կապան, Մ. Պապյան 26 շենքի 27 բնակարան հասցեի նկատմամբ հայցվորի սեփականության իրավունքի գրանցում կատարելու պահանջի մասին, վարչական գործով դատավարության մեջ Վերգինե Զաքարի Էյլազյանին և Զաքար Կարենի Էյլազյանին ներգրավել որպես երրորդ անձինք:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:


ԴԱՏԱՎՈՐ՝ ՎԱՐԱԶԴԱՏ ՄԻՔԱԵԼՅԱՆ









ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

0026, ք. Երևան, Գարեգին Նժդեհի փող. 23, հեռ.՝ (+37410)-49-48-07,
Էլ. փոստ՝ varchakan@court.am
ԴԴ-9-Ե-___________ 0026 ք.Երևան, Գ.Նժդեհի 23
Վարչական գործ թիվ ՎԴ/8789/05/21 «23» նոյեմբերիի 2023թ.


Երրորդ անձ՝ Վերգինե Էլյազյանին
(ՌԴ, Վոլգոգրադի մարզ, Գորոդիիշչենսկի շջ., Կամեննի բան.,
Կոմսոմոլսկայա փ., տուն 27)




ՀՀ վարչական դատարանի վարույթում է գտնվում թիվ ՎԴ/8789/05/21 վարչական գործն ըստ հայցի Մարինե Մկրտչյանն ընդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի Սյունիքի մարզային ստորաբաժանման, երրորդ անձինք՝ Կարեն Էլյազյան, Վիգեն Էլյազան, Անուշ Գևորգյան, Սոֆիա Էլյազյան, Բաբկեն Էլյազյան՝ պարտավորեցնել ՀՀ Կադաստրի կոմիտեի Սյունիքի մարզային ստորաբաժանմանն ընդունել բարենպաստ վարչական ակտ, այն է՝ Սյունիքի մարզ, քաղաք Կապան, Մ. Պապյան 26 շենքի 27 բնակարան հասցեի նկատմամբ հայցվորի սեփականության իրավունքի գրանցում կատարելու պահանջի մասին:
Ձեզ ուղարկվում է ՀՀ վարչական դատարանի 23.11.2023 թվականի «Դատավարության մեջ երրորդ անձինք ներգրավելու մասին» որոշումը՝ «3» թերթից, հայցադիմումի և կից փաստաթղթերի պատճենները՝ «25» թերթից:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 19-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ երրորդ անձինք օգտվում են կողմի բոլոր իրավունքներից և կրում են նրա բոլոր պարտականությունները, բացառությամբ հայց (ներառյալ` հակընդդեմ հայց) ներկայացնելու, հայցի հիմքը և (կամ) առարկան փոխելու, հայցային պահանջների չափը ավելացնելու և (կամ) նվազեցնելու, հայցն ընդունելու կամ հայցից հրաժարվելու և դատական ակտի հարկադիր կատարում պահանջելու իրավունքներից։


ԴԱՏԱՎՈՐ Վ. ՄԻՔԱԵԼՅԱՆԻ ՕԳՆԱԿԱՆ՝ ՇՈՒՇԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` 010-494807 /216/

Էլ. փոստ`