Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Սուրեն Սեդրակի Սահակյանին վարչական վարույթի լսումների հրավիրելու մասին

15.03.2024

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունու համայնքապետարան
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին >> ՀՀ օրենքի 29․1-րդ հոդված

Ձեր անվամբ սեփականության իրավունքով հաշվառված LEXUS ES 350 մակնիշի 2013 թվականի արտադրության 01 DS 909 հաշվառման համարանիշի (նույնականացման համար՝ JTHBK1GG0D2049199, հզորությունը՝ 268 ձիաուժ) մարդատար ավտոմեքենայի գույքահարկը, որի հաշվարկված և չվճարված ընդհանուր հարկային պարտավորությունները 31.12.2023 թվականի դրությամբ կազմում են 429․754 (չորս հարյուր քսանինը հազար յոթ հարյուր հիսունչորս) Հայաստանի Հանրապետության դրամ, որից ապառք՝ 374․051 (երեք հարյուր յոթանասունչորս հազար հիսունմեկ) Հայաստանի Հանրապետության դրամ, տույժ՝ 55․703 (հիսունհինգ հազար յոթ հարյուր երեք) Հայաստանի Հանրապետության դրամ: Վերոնշյալի հիման վրա Մարտունու համայնքապետարանում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29.1 հոդվածի 2-րդ մասի, 30-րդ հոդվածի 1-ին մասի բ կետի, 34-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջներով 26․02․2024թ թիվ 395-Ա որոշմամբ հարուցվել է վարչական վարույթ և լսումների օր է նշանակվել 2024թ-ի մարտի 15-ին ժամը 12։00-ին։ Վարչական վարույթի լսումների օրը տեղափոխվել և նշանակվել է 2024թ-ի մարտի 25-ին ժամը 12։00-ին։ Դուք որպես վարչական վարույթի մասնակից, հրավիրվում եք վարչական վարույթի լսումներին (ք․ Մարտունի Շահումյան փողոց 2, համայնքապետարանի վարաչական շենք՝ 3-րդ հարկ): Վարչական վարույթի մասնակիցները պետք է ներկայանան անձը հաստատող փաստաթղթով և վարույթին վերաբերվող փաստաթղթերի պատճեներով, իսկ լիազորված անձինք՝ լիազորագրով և անձը հաստատող փաստաթղթով։
Տեղեկացնում ենք նաև, որ պատշաճ կարգով ծանուցված վարչական վարույթի մասնակցի չներկայանալն արգելք չէ լսումներն իրականացնելու և վարչական ակտ կայացնելու համար։

Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք․ Մարտունի, Շահումյան 2

Հեռ..` ( 374) 060733401

Վեբ կայք` www.info@martuni.mail.ru

Էլ. փոստ`