Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ2/41547/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցագիրև

15.03.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված

ԵԴ2/41547/02/23

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
Պատասխանող՝ Կարեն Էդուարդի Մովսեսյան
Հասցե՝ ՀՀ ք. Երևան, Վառլամ Ավանեսովի 2 նրբանցք, 2 շենք, 17 բնակարան


Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր
իրավասության քաղաքացիական դատարանը (այսուհետ՝ նաև Դատարան)

նախագահությամբ դատավոր՝ Ա. ՄՈՒՇԵՂՅԱՆԻ
2024 թվականի փետրվարի 23-ին
ուսումնասիրելով ըստ հայցի Լուսե Վլադիմիրի Գալստյանի ընդդեմ Կարեն Էդուարդի Մովսեսյանի՝ երեխաների համար ապրուստի միջոց բռնագանձելու և շարժական գույքի նկատմամբ համատեղ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին քաղաքացիական գործը
Պ Ա Ր Զ Ե Ց Ի
1. Հայցվորը 2023 թվականի նոյեմբերի 29-ին հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ Պատասխանողի՝ երեխաների համար ապրուստի միերեխաների համար ապրուստի միջոց բռնագանձելու և շարժական գույքի նկատմամբ համատեղ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին:
Հայցադիմումը դատավոր Ա. Մուշեղյանին է մակագրվել 2023 թվականի դեկտեմբերի 4-ին, իսկ դատավորի աշխատակազմին է հանձնվել 2023 թվականի դեկտեմբերի 7-ին
Դատարանի դատավոր՝ Ա. Մուշեղյանիս կողմից 18.12.2023 թվականին կայացվել է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշում:
Պատասխանողի կողմից դատավարական փաստաթղթերը օրենքով սահմանված ժամկետներում և կարգով ստանալուց հետո Դատարան հայցադիմումի պատասխան չի ներկայացվել:
2. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 165-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցային վարույթի գործերով նախնական դատական նիստի անցկացումը պարտադիր է, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը գործը քննում է պարզեցված վարույթի կարգով կամ կիրառում է արագացված դատաքննություն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը պատասխանողից հայցադիմումի պատասխան ստանալու, իսկ այն չներկայացվելու դեպքում պատասխան ուղարկելու համար սահմանված ժամկետն ավարտվելու, ինչպես նաև վերադաս դատարանից գործն ստանալու օրվան հաջորդող եռօրյա ժամկետում որոշում է կայացնում նախնական դատական նիստ նշանակելու վերաբերյալ, որն ուղարկվում է գործին մասնակցող անձանց:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նախնական դատական նիստը պետք է հրավիրվի այն նշանակելու մասին որոշման կայացմանը հաջորդող երեսնօրյա ժամկետում:
Քննարկվող դեպքում Պատասխանողն «Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին» որոշումը հետ է վերադարձվել Դատարան, որից հետո Պատասխանողների ծանուցումը կատարվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերի կանոններով:
Նման պայմաններում դատարանը ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 165-րդ և 166-րդ հոդվածներով գտնում է, որ պետք է կայացվի նախնական դատական նիստ նշանակելու վերաբերյալ որոշում և այն ուղարկվի գործին մասնակցող անձանց:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 165-րդ, 166-րդ, 188-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով՝ Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց
1. թիվ ԵԴ2/41547/02/23 քաղաքացիական գործով նշանակել նախնական դատական նիստ 2024 թվականի մարտի 26-ին ժամը 11:30-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիրի նստավայրում:
Որոշումը սահմանված կարգով ուղարկել գործին մասնակցող անձանց:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ՝
Ա. ՄՈՒՇԵՂՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Հ. ներսիսյան 10

Հեռ..` ..

Էլ. փոստ`