Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Արտյոմ Ռուբիկի Ադամյանի գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

15.03.2024

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` սնանկության գործով կառավարիչ Գևորգ Ավագյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Աճուրդի կազմակերպման և անցկացման մասին
02.04.2024թ. ժամը 12:00-ին Արտյոմ Ռուբիկի Ադամյանի /ս/գ/ թիվ ԿԴ 2/0339/02/13/ սնանկության գործով կառավարիչ Գ.Ավագյանի կողմից ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ հասցեում կանցկացվի Արտյոմ Ռուբիկի Ադամյանին համասեփականության իրավունքով պատկանող գույքի կրկնաճուրդը:
Աճուրդի է ներկայացվում հետևյալ գույքը, որի արժեքը 10 տոկոսով նվազեցված է նախորդ աճուրդի մեկնարկային արժեքից.
Լոտ1. ՀՀ Կոտայքի մարզ, գ. Ալափարս, նպատակային նշանակություն-բնակավայրերի, օգտագործման նպատակը-բնակելի կառուցապատման, վկայականի համար-990455, հողամասի չափ-0.155 հա, 1/2–րդ բաժնեմասը, շուկայական արժեքը կազմում է - 1.004.400 ՀՀ դրամ:
Գնորդը կատարելու է գույքի ձևակերպման և գրանցման հետ կապված ծախսերը:
Աճուրդում հաղթող է համարվում առավել գին առաջարկող մասնակիցը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` նրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները:
Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը, որոնք պետք է կազմեն համապատասխանաբար լոտի մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները, պետք է վճարվեն «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի Չարենցավանի մասնաճյուղում բացված թիվ 16028004047050 սնանկության հատուկ հաշվին, աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16:00 և ներկայացվեն ՀՀ սնանկության դատարան /ք. Երևան, Օտյան 53/2 /:
Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից աշխատանքային օրերին և ժամերին՝ նախապես պայմանավորվելով կառավարիչի հետ: Մանրամասներին ծանոթանալու համար դիմել սնանկության գործով կառավարիչ Գևորգ Ավագյանին (հեռ. (091) 40-19-22):

Հասցե` ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Չարենցավան, 3-րդ թաղ., 19-րդ շենք, 19-րդ բն.

Հեռ..` +37491401922

Էլ. փոստ`