Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Հա․ ԵԴ/23800/02/20 քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերը Դատարանում դեպոնացված լինելու վերաբերյալ ծանուցում

15.03.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան (Էրեբունի նստավայր)
Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95,99 հոդվածներով

Հա. ԵԴ/23800/02/20 քաղաքացիական գործով
Պատասխանող, հակընդդեմ հայցով պատասխանող՝
Անժելա Վլադիմիրի Դովլաթբեկյանին
/բնակության հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Նոր-Նորք ՎՇ, Մառի փողոց, շենք 9, բնակարան 17/
/հաշվառման հասցե՝ ՀՀ, ք․Երևան, Քանաքեռ-Զեյթուն ՎՇ, Դավիթ Անհաղթի փողոց, շենք 3, բնակարան 6/

ՀՀ Կադաստրի կոմիտեին
/ծանուցման հասցե՝ ՀՀ, ք․ Երևան, Արշակունյաց պողոտա, 7 շենք/

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

Հարգելի դատավարության մասնակից(ներ)

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետ նաև՝ Դատարան) վարույթում է գտնվում ըստ հայցի ըստ հայցի Մարիամ Գարուշի Ղազարյանի, Անուշ Յուրիի Դովլաթբեկյանի, Տիգրան Յուրիի Դովլաթբեկյանի ընդդեմ Անահիտ Արամայիսի Կասումյանի, Անժելա Վլադիմիրի Դովլաթբեկյանի, երրորդ անձ՝ ՀՀ Կադաստրի կոմիտեի աշխատակազմի Երևանի ստորաբաժանման՝ ք.Երևան, Նոր-Նորք վարչական շրջանի, Մառի փողոց թիվ 9-րդ շենքի թիվ 17 բնակարան հասցեում գնտվող անշարժ գույքից Անահիտ Արամայիսի Կասումյանի և Անժելա Վլադիմիրի Դովլաթբեկյանի բաժնեմասերի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով Մարիամ Գարուշի Ղազարյանի, Անուշ Յուրիի Դովլաթբեկյանի, Տիգրան Յուրիի Դովլաթբեկյանի համատեղ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին, ըստ Անահիտ Արամայիսի Կասումյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Մարիամ Գարուշի Ղազարյանի, Անուշ Յուրիի Դովլաթբեկյանի, Տիգրան Յուրիի Դովլաթբեկյանի, Յուրի Վլադիմիրի Դավլադբեկյանի իրավահաջորդներ՝ Անուշ Յուրիի Դովլաթբեկյանի, Տիգրան Յուրիի Դովլաթբեկյանի, Անժելա Վլադիմիրի Դովլաթբեկյանի՝ հակընդդեմ հայցվորին և հակընդդեմ պատասխանողներին համատեղ սեփականության իրավունքով պատկանող ՀՀ, ք․Երևան, Մառի փողոց, 9 շենք, 17 բնակարան հասցեի ընդհանուր գույքից հակընդդեմ հայցվորի բաժինը բնեղենով առանձնացնելու, իսկ դրա անհնարինության դեպքում՝ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և ստացված գումարը ընդհանուր սեփականության մասնակիցների միջև համամասնորեն բաշխելու պահանջների մասին հա. ԵԴ/23800/02/20 քաղաքացիական գործը։
Միաժամանակ ծանուցվում եք առ այն, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով նախնական դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 11․06․2024 թվականին, ժամը՝ 10։00-ին ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Էրեբունու նստավայրի (հասցե` ՀՀ, ք.Երևան, Մ.Խորենացի 162Ա) դատական նիստերի թիվ 7 դահլիճում:
Վերոհիշյալ քաղաքացիական գործով` որպես դատավարության մասնակից, նշված օրը և ժամին վերոնշյալ դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ
- ֆիզիկական անձի դեպքում՝ անձը հաստատող վավեր փաստաթղթով և դրանց պատճեններով,
- իրավաբանական անձի դեպքում՝ իրավաբանական անձի ներկայացուցիչ հանդիսանալու փաստը հիմնավորող վավեր փաստաթղթերով և դրանց պատճեններով,
- որպես գործին մասնակցող անձի ներկայացուցիչ հանդես գալու դեպքում՝ անձը և պատշաճ լիազորությունները հավաստող փաստաթղթերով և դրանց պատճեններով:
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
Սույն քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են դատարանում, որոնց կարող եք ծանոթանալ տեղում:
Դատարանը պարզաբանում է նաև, որ համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգքրի 180-րդ հոդվածի՝ Առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` (…)
11) ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:


Դատավոր Ա. Օհանյանի օգնական` Ն. ՂԱԶԱՐՅԱՆ

Հասցե` ՀՀ, ք․Երևան․ Մ․Խորենացու 162Ա

Հեռ..` +374 (10) 57-66-13

Էլ. փոստ`