Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Գագիկ Արմենակի Փիլոյանին պատկանող գույքը վաճառելու վերաբերյալ, ինչպես նաև Վարդուհի Կարապետի Փիլոյանի և Գագիկ Արմենակի Փիլոյանի պարտավորությունների համար երրորդ անձանց / անձի /կողմից գրավադրված համատեղ սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքերի՝ աճուրդային վաճառքի մասին

18.03.2024

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Վարդուհի Կարապետի Փիլոյանի և Գագիկ Արմենակի Փիլոյանի սնանկության գործով կառավարիչ Լևոն Ամիրխանյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

Հայաստանի հանրապետության Սնանկության դատարանի 12.06.2020թ. քաղ. գործ ՍՆԴ/123/04/19 վճռով Վարդուհի Կարապետի Փիլոյանը և Գագիկ Արմենակի Փիլոյանը ճանաչվել են սնանկ: Նույն դատարանի 23.06.2020թ. որոշմամբ սնանկության գործով կառավարիչ եմ նշանակվել ես` Լևոն Ամիրխանյանս:
Հայտարարություն
.2024թ.ապրիլի 4-ին ժամը 16: 00-ին Երևան քաղաքի /Սնանկության գործերով կառավարիչների Կոլեգիա/ ԻԿԿ շենքում /հասցեն ՀՀ՝ ք. Երևան, Արշակունյաց պող. 5, 311 սենյակ/ տեղի կունենա սնանկ ճանաչված ՙ Վարդուհի Փիլոյանի և Գագիկ Փիլոյանի
սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի և Վարդուհի Փիլոյանի և Գագիկ Փիլոյանի պարտավորությունների համար երրորդ անձանց / անձի /կողմից գրավադրված համատեղ սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի՝ աճուրդային վաճառքը բաց դասական եղանակով 1 առանձին լոտով: Մեկնարկային գինը սահմանել 1 առանձին լոտի համար ՝ 14.140.848 /տասչորս միլիոն հարյուր քառասուն հազար ութ հարյուր քառասունութ/ ՀՀ դրամ:
Լոտ-1 ՀՀ Կոտայքի մարզ, գյուղ Հացավան, 5-րդ փողոց, թիվ 16 հասցեում գտնվող բնակելի տունը իրենից ներկայացնում է՝ երկու հարկանի 355,2 քմ. քարե շինություն/ երկաթյա բետոնե հիմքով,միջհարկային ծածկը ե/բ, ունի նկուղային հարկ, տանիքը թիթեղապատված, ներքին հարդարումով,մուտքի դուռը երկաթյա,ներսի դռները փայտյա, հատակը կողահար տախտակներ/ ընդհանուր մակերեսով, կոմունալ բոլոր հարմարություններով, անասնաշենքը` 74,04 քմ. մակերեսով, թոնրատուն 14.7 քմ. մակերեսով, ջրավազան 10,4քմ. մակերեսով, հողամասը` 2600 քմ. մակերեսով: Բնակելի տունը ենթակա է կապիտալ վերանորոգման ամբողջությամբ:
/Սեփականության իրավունքի վկայական 20102014-07-0010 տրված 20.10.2000թ./:

Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձանց դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց դեպքում՝ պետ. գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Գույքի նոտարական ձևակերպման և պետ. գրանցման հետ կապված վճարման պարտավորությունը կրում է գնորդը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են լոտի գնի համապատասխանաբար 1և 5 տոկոսները: Աճուրդի մասնակցության վճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով սնանկության հատուկ հաշվին <<Արդշինբանկ>>ՓԲԸ-ի մասնաճյուղում բացված Վարդուհի Կարապետի Փիլոյանի և Գագիկ Արմենակի Փիլոյանի սնանկության գործով Հ/Հ 2470034778480050 հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները, աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա 16.00-ն, կարող են հայտ ներկայացնել ՀՀ, ՍՆՍՆԿՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ ` ք. Երևան, Օտյան 53/2 հասցեյով, մասնակցի վկայական ստանալու համար: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտի ուսումնասիրությունների և այլ տեղեկությունների համար մասնակիցները մինչև աճուրդի նախորդ օրը ժամը 16:00-ն կարող են ներկայանալ ՀՀ, ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ ` ք. Երևան, Օտյան 53/2 հասցեով կամ զանգահարել սնանկության գործով կառավարչին` հեռ. (055) 500-472:

Հասցե` ք.Երևան, Բրյուսովի 28-16

Հեռ..` +374 55 50 04 72

Էլ. փոստ`