Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԾԱՆՈՒՑՈՒՄ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԱԳԱԾ ԳՅՈՒՂԻ ԲՆԱԿԻՉ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ/ ԵՐևԱՆ ԹՈՒՄԱՆՅԱՆ ԹՂՄ 7/1 49/

18.03.2024

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին >>ՀՀ օրենքի և 29.1-րդ հոդված

ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԱԳԱԾ ԳՅՈՒՂԻ ԲՆԱԿԻՉ
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ


ԾԱՆՈՒՑՈՒՄ

Վարձակալության պայմանագիրը լուծելու (հրաժարվելու) մասին

Հարգելի պարոն Պողոսյան.

Սույնով տեղեկացնում ենք, որ 21.06.2010 թվականին Ձեր կողմից Արագածոտնի մարզ Արագած համայնքի հետ կնքվել է վարձակալության պայմանագիր:

Վարձակալության պայմանագրի 1.2 կետի համաձայն՝ հողամասը տրամադրվում է գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու համար:

Պայմանագրի 6-րդ կետի համաձայն՝ հողամասի տարեկան վարձավճարը կազմում է 22800 (քսան երկու հազար ութ հարյուր ) ՀՀդրամ:

Վարձակալության պայմանագրի 17.1-րդ կետի համաձայն՝ սույն պայմանագիրը կարող է միակողմանի վաղաժամկետ լուծվել վարձատուի կողմից՝ եթե վարձակալը երեք ամիս ուշացնում է վարձավճարի մուծումը:

Հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 612-րդ հոդվածի 2-րդ մասի և 622-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջները՝ արձանագրում ենք, որ Ապարանի համայնքապետարանն իրավունք ունի հրաժարվել ինչպես պայմանագրից, այնպես էլ միակողմանի լուծել Ձեր հետ կնքված վարձակալության պայմանագիրը, քանզի Ձեր կողմից չի կատարվել հիշյալ իրավական ակտով և պայմանագրով նախատեսված վճարումները: Հետևապես, Ապարանի համայնքապետարանը սույնով Ձեզ ծանուցում է պայմանագրից հրաժարվելու և պայմանագիրը միակողմանի լուծելու մասին:

Հիմքը նդունելով վերոգրյալը և ղեկավարվելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 35-րդհոդվածի 3-րդմասի 3-րդ կետով՝ Ապարան համայնքը հրաժարվում է վարձակալության պայմանագրից և Հովհաննես Պողոսյանին

ԱՌԱՋԱՐԿՈՒՄԷ

1.Սույն ծանուցումը ստանալուց հետո «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին»

ՀՀ օրենքի 35-րդհոդվածի 3-րդմասի 3-րդ կետով սահմանված կարգով՝ երեք ամսյա ժամկետում Ապարանի համայնքապետարան ներկայացնել դիմում վարձակալության պայմանագիրը լուծելու մասին, ինչպես նաև կատարել չվճարված վարձակալության վճարի պարտավորությունը :

2.Վարձակալության պայմանագրի նկատմամբ գրանցված իրավունքը կդադարեցվի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 612-րդ հոդվածի 2-րդ մասով և Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀօրենքի 35-րդհոդվածի 3-րդմասի 3-րդ կետով սահմանված կարգով:


«ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆ»

Տեղեկացնում ենք, որ Ձեր պարտքը կազմում է 513174 (հինգ հարյուր տասներեք հազար հարյուր յոթանասունչորս) ՀՀ դրամ, որից 296.400 (երկու հարյուր ինսունվեց հազար չորս հարյուր) ՀՀ դրամը՝ մայր գումար, տույժը՝ 216.774 (երկու հարյուր տասնվեց հազար յոթ հարյուր յոթանասունչորս ) ՀՀ դրամ: Առաջարկված 1-ին կետով սահմանված ժամկետում վճարումները չկատարվելու դեպքում, Ապարանի համայնքապետարանը հարկադրված կլինի գումարը բռնագանձել դատական կարգով, որի հետևանքով դուք կկրեք լրացուցիչ ծախսեր՝ փաստաբանի վարձատրության գումար, դատական ծախսեր և այլ ծախսեր:

Ապարան համայնքի ղեկավարի ժ/պ՝ Ա. Կարապետյան

Հասցե` Ք.Ապարան, Բաղրամյան 26

Հեռ..` 044001102

Վեբ կայք` www.aparan.am

Էլ. փոստ`