Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

18.03.2024

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 60-րդ հոդված

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի, 4-րդ կետի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29.1 և 34-րդ հոդվածների, 60-րդ հոդվածի 1-ին մասի, 87-րդ հոդվածի, 88-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 45-րդ գլխի պահանջներով և հիմք ընդունելով այն հանգամանքը, որ <<Պրոգրես>> Ա/Կ-ի տնօրեն Հրաչյա Գրիգորյանին /ՀՀ, ք․Երևան, Կենտրոն, Տերյան փող․,8 շ․, 46 ձեղն./ ուղարկվել է համայնքի ղեկավարի 11.12.2023թ. N 8532 ծանուցումն ու 06․12.2023թ. դրությամբ տեղեկանքները /փոստային անդորրագիրը վերադարձվել է «չպահանջված» նշումով/, որով հրավիրվել է մասնակցելու վարչական վարույթի լսումին, սակայն չի ներկայացել, ինչպես նաև վարչական վարույթի քննության անցկացման տեղի, օրվա և ժամի վերաբերյալ ծանուցումը տեղադրվել է ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական «azdarar.am» ինտերնետային կայքում և «Աղբահանության, գույքահարկի ու հողի հարկի չվճարված գումարները գանձելու նպատակով ստեղծված հանձնաժողովի» առաջարկը /08.02.2024թ. արձանագրություն N53/ որոշում եմ.

1.Հարկ վճարող <<Պրոգրես>> Ա/Կ-ից հօգուտ Մասիս համայնքի բյուջեի /օրենքով սահմանված կարգով/ գանձել՝ անշարժ գույքի հարկի /կադ. ծածկագիր՝ 03-012-0336-0001/ 2021-2023թ. համար՝ 956․870 ՀՀ դրամ, որից ապառքը՝ 823․458 ՀՀ դրամ, տույժը՝ 133․412 ՀՀ դրամ 900435003554 հաշվեհամարին, գույքահարկի՝ 6․142․850 ՀՀ դրամ, որից ապառքը՝ 2․497․283 ՀՀ դրամ, տույժը՝ 3․645․567 ՀՀ դրամ 900435106019 հաշվեհամարին և հողի հարկի՝ 275․879 ՀՀ դրամ, որից ապառքը՝ 114․782 ՀՀ դրամ, տույժը՝ 161․097 ՀՀ դրամ 900435106100 հաշվեհամարին։

2.Որոշումը ուժի մեջ է մտնում վարչական ակտի հասցեատիրոջը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից։

3.Որոշումը կարող է բողոքարկվել ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում:

4.Որոշումը անբողոքարկելի է դառնում ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում:

5.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում գումարը գանձվելու է ՀՀ ԱՆ հարկադիր կատարման ծառայության միջոցով:

Հասցե` ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնք, ք․Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4

Հեռ..` 02363040

Էլ. փոստ`