Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

«18» մարտի 2024թ. Քաղաքացիական գործ թիվ ԵԴ2/1173/02/24

18.03.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդված

Հ Ր Ա Պ Ա Ր Ա Կ Ա Յ Ի Ն Ծ Ա Ն ՈՒ Ց ՈՒ Մ


ՊԱՏԱՍԽԱՆՈՂ ՔՐԻՍՏԻՆԵ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ
/ք․ Երևան, Արշակունյաց պողոտա 46/1 շենք, 8 բն./

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (դատավոր՝ Մալվինա Հարությունյան) 29.02.2023թ. որոշմամբ վարույթ է ընդունվել Նինա Ասքանազի Ավագյանի և Հասմիկ Գեորգիի Թարժումանյանի ընդդեմ Քրիստինե Գեորգիի Կարապետյանի, երրորդ անձ՝ Երևան նոտարական տարածքի նոտար՝ Աստղիկ Մազմանյանի՝ նվիրատվության պայմանագիրը անվավեր ճանաչելու, նվիրատվությունը վերացնելու և հետևանքների կիրառման պահանջների մասին հայցադիմումը, որն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ուղարկվել է Ձեզ:
Տեղեկացվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը՝ դրանց ծանոթանալու նպատակով, դեպոնացված են ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում (Արաբկիր նստավայր՝ ք. Երևան, Հր.Ներսիսյան 10):
Միաժամանակ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պատասխանողը հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, դատարան է ներկայացնում հայցադիմումի պատասխան: Հայցադիմումի պատասխանը ներկայացվում է գրավոր՝ սույն օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջների պահպանմամբ: Հայցադիմումի պատասխանը պետք է լինի ընթեռնելի։ Ելնելով գործի առանձնահատկություններից` դատարանը կարող է պատասխանողի միջնորդությամբ երկարաձգել պատասխան ներկայացնելու ժամկետը:

Հասցե` Հր.Ներսիսյան 10

Հեռ..` 240833

Էլ. փոստ`