Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՍԴ3/0973/02/23 քաղաքացիական գործով փաստաթղթերի դեպոնացման մասին նուցում 95-րդ հոդվածի 6-րդ

19.03.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարություն 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Պատասխանողներ՝ Արտուշ Աշոտի Խաչատրյանին
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Գորիս,փ. Յոլյան, տ. 68

Արմեն Արտուշի Խաչատրյանին
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Գորիս, Մանիշկաձոր, փ. 1, տ. 2

«ԼԻԳԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲ ընկերությանը
ք. Երևան, Հյուսիսային պող., շ. 1

Երրորդ անձ՝ «ՊՌՈԷՔՍ» ՍՊ ընկերությանը
ք. Երևան, Կոմիտասի 59

Քաղաքացիական գործ թիվ ՍԴ3/0973/02/23


ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈւՑԱԳԻՐ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 174-րդ հոդվածի համաձայն թիվ ՍԴ3/0973/02/23 քաղաքացիական գործով ուղարկվում է «Նախնական դատական նիստն ավարտելու և գործը դատաքննության նշանակելու մասին» ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 19․03․2024 թվականի որոշումը:
Հայտնում ենք, որ սույն գործով նախնական դատական նիստն ավարտվել է և գործով նշանակվել է դատաքննություն 2024թ. ապրիլի 09-ին, ժամը, 16:30-ին՝ ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Սիսիանի նստավայրում (հասցե` ք. Սիսիան, Գ․ Նժդեհի 6):
Պարզաբանում ենք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն՝ «1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: 2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: 3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար»։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ «1. Առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ»։
Անհրաժեշտ է դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Ներկայացուցչի մասնակցության պարագայում` օրենքով սահմանված կարգով տրված լիազորագրի և անձը հաստատող փաստաթղթի առկայությունը պարտադիր է:
Քաղաքացիական գործի վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև www.datalex.am կայքից:
Դատավորի գործավար Ն.Հայրապետյան

Հասցե` ՀՀ Սյունիքի մարզ, ք․ Սիսիան Գ․ Նժդեհի 6

Հեռ..` 02833220

Էլ. փոստ`