Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/32727/02/21 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

19.03.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդված 6-րդ մաս

Քաղաքացիական գործ` ԵԴ/32727/02/21

Հայցվոր՝ Լարիսա Ղազարյանին
/ք.Երևան, Տիգրան Մեծի 76շ., բն. 1 /
/ք.Երևան, Կոմիտաս 48ա շ., բն. 32 /
ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (դատավոր` Գ. Վարդանյան) վարույթում է գտնվում ըստ հայցի Լարիսա Հուսիկի Ղազարյանն ընդդեմ Հայկազ Մարտինի Թորոսյանի, ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձինք՝ «Գուգարք» ՍՊ ընկերություն և ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն՝ առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին թիվ ԵԴ/32727/02/21 քաղաքացիական գործը։
Սույնով ծանուցվում եք առ այն, որ քաղաքացիական գործով հաջորդ դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 2024 թվականի օգոստոսի 13-ին, ժամը` 11:20-ին:
Քաղաքացիական գործով` որպես դատավարության մասնակից, նշված օրը և ժամին, դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան (Աջափնյակ 2 նստավայր, հասցե` ք. Երևան, Հալաբյան 41ա):
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
Միաժամանակ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն` առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:


Դատավորի օգնական՝ Ա. Հարությունյան

Հասցե` ք.Երևան, Հալաբյան 41 Ա

Հեռ..` +37410 51-18-13 411

Էլ. փոստ`