Ուղարկվում է թիվ 11813748 կատարողական վարույթով պարտապանին որոշակի գործողություններ կատարելուն պարտադրելու կամ որոշակի գործողությունների կատարումից ձեռնպահ մնալուն հարկադրելու մասին որոշումը
19.03.2024
Պարտավորեցնել պատասխանող Աննա Նազարյանին ֆեյսբուքյան «Աննա Նազարյան» և «Ondin Sirene» /Օնդին Սիրեն/ օգտանվամբ իր էջերում հրապարակել հայցվոր Հրանտ Նազարյանի արժանապատվությունը, որպես ծնողի բարի համբավն արատավորող վիրավորական և զրպարտող տեղեկությունների հերքում և հրապարակային ներողություն՝ հետևյալ բովանդակությամբ.
«Սույնով հերքում եմ իմ՝ Աննա Նազարյանիս կողմից Հրանտ Արայի Նազարյանի վերաբերյալ հրապարակված այն տեղեկությունները, որ նրա միջամտությամբ երեխան դպրոցում ենթարկվել է բռնությունների և հետապնդումների, Հրանտ Նազարյանը վախեցրել և սպառնացել է երեխային, ունի ալիմենտային պարտավությունները կատարելու պարտականությունից խուսափելու մտադրություն և երեխաներին լքելու արատավոր անցյալ, ինչպես նաև ներողություն եմ խնդրում Հրանտ Նազարյանից նրան «տականք» անվանարկելով վիրավորելու համար:»։