Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԼԴ/0036/02/24 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

20.03.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդվածի 6-րդ մաս

վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ
չներկայացնող երրորդ անձ՝ Նարա Վաչագանի Սահակյանին
հասցե՝ ք.Վանաձոր, Գ.Նժդեհի փողոց, 2 շենք, 2 բնակարան





ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի «ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության /այսուհետ՝ «ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ» ՓԲԸ/ ընդդեմ Ռիմա Վազգենի Աբազյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձանց՝ Զարա Վաչագանի Սահակյանի և Նարա Վաչագանի Սահակյանի` ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու, դրա անհնարինության կամ ակնհայտ աննպատակահարմարության դեպքում՝ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և պատասխանողին հասանելիք գումարի վրա բռնագանձում տարածելու պահանջների մասին։
Սույն գործով նշանակվել է նախնական դատական նիստ 30․04․2024 թվականին, ժամը 14:20-ին (ք.Վանաձոր, Մ.Գոշի 6):
Առաջարկվում է նշված օրը և ժամին ներկայանալ կամ ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը դատական նիստին, միևնույն ժամանակ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147 հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180 հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով։

ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ` Ա.ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հասցե` ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մխիթար Գոշի 6

Հեռ..` +374032224032

Էլ. փոստ`