Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՍԴ3/0421/02/18 քաղաքացիական գործով փաստաթղթերի դեպոնացման մասին դատական ծանուցում

20.03.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ, Սյունիքի մարզ, ք.Կապան, Մ.Ստեփանյան 3/2, հեռ. 0285 5-29-03

Գործ ՍԴ3/0421/02/18
20 մարտի 2024թ.

Հ Ր Ա Պ Ա Ր Ա Կ Ա Յ Ի Ն Ծ Ա Ն Ո Ւ Ց Ո Ւ Մ

Պատասխանող՝ Գոռ Լևոնի Տիգրանյանին
ՀՀ, Սյունիքի մարզ, ք․Գորիս, Գետափնյա փող․, 11 շ․,բն․10

Թիվ ՍԴ3/0421/02/18 քաղաքացիական գործով ըստ հայցի՝ «ԱՐԵԳԱԿ ՈւՎԿ» ՓԲԸ-ի ընդդեմ Գոռ Լևոնի Տիգրանյանի՝ ընդհանուր գույքից բաժինն առանձնացնելու, բաժնի վրա բռնագանձում տարածելու, իսկ անհնարինության դեպքում՝ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջների մասին նախնական դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 2024 թվականի մարտի 29-ին, ժամը՝ 15։45-ին, ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Կապանի նստավայրում /հասցեն` ք. Կապան, Մ․ Ստեփանյան 3/2/:
Դուք հրավիրվում եք նախնական դատական նիստին որպես պատասխանող։
Անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Միաժամանակ Ձեզ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`
1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Քաղաքացիական գործին վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև www. datalex.am դատական տեղեկատվական կայքից:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Մ․ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հասցե` ք.Կապան, Մելիք-Ստեփանյան 3/2

Հեռ..` (0285) 5-29-03

Էլ. փոստ`