Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ2/0945/02/24 քաղաքացիական գործով հայտարարություն

20.03.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ Քաղաքացիական դատավարությանօրենսգրոի 99-րդ հոդված 6- րդ մաս

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի վարույթում է գտնվում թիվ ԵԴ2/0945/02/24 քաղաքացիական գործն ըստ դիմումի Վլադիկ Վաղարշակի Հովհաննիսյանի՝ շարժական գույքը տիրազուրկ ճանաչելու և դրա նկատմամբ դիմողի սեփականության իրավունքը ճանաչելու պահանջներով:
Դիմողը Դատարանին խնդրել է տիրազուրկ ճանաչել 2016 թվականի արտադրության «ԿԱՄԱԶ 43118» մակնիշի (նույնականացման համարը՝ XTC43118KG2480810) տրանսպորտային միջոցը, և դրա նկատմամբ ճանաչել իր` Վլադիկ Վաղարշակի Հովհաննիսյանի, սեփականության իրավունքը:
Ըստ Վլադիկ Վաղարշակի Հովհաննիսյանի՝ վերը նշված տրանսպորտային միջոցն իր կողմից հայտնաբերվել է Արցախի Հանրապետությունում 2023 թվականի սեպտեմբերի 22-ին՝ անսարք վիճակում, առանց հաշվառման համարանիշերի, առանց փաստաթղթերի:
Վլադիկ Վաղարշակի Հովհաննիսյանը հայտնել է նաև, թե վերը նշված տրանսպորտային միջոցը Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել իր կողմից, երբ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողություններից հետո արցախահայությունը ենթարկվել է բռնի տեղահանման:
Դիմողը նշել է նաև, թե խնդրո առարկա տրանսպորտային միջոցի պատկանելության վերաբերյալ որևէ տվյալ առկա չէ:
Բոլոր շահագրգիռ քաղաքացիները և կազմակերպությունները կարող են դիմել Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան:



ԴԱՏԱՎՈՐ՝ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՂԱԶԱՐՅԱՆ

Հասցե` Էրեբունի նստավայր- ՀՀ քաղաք Երևան, Մովսես Խորենացու 162Ա

Հեռ..` (+37410) 576-631 (ներքին՝ 127)

Էլ. փոստ`