Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՏԴ/0045/02/24 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում

20.03.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով։

Պատասխանող՝ Արթուր Սուրենի Մանուչարյանին
Հասցե՝ Տավուշի մարզ, ք. Իջևան, Ս. Օհանյան փ., 64 շ., բն. 49

Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձինք՝
Սուրեն Սարիբեկի Մանուչարյանին
Հասցե՝ Տավուշի մարզ, ք. Իջևան, Ս. Օհանյան փ., 64 շ., բն. 49

Արմինե Սուրենի Մանուչարյանին
Հասցե՝ Տավուշի մարզ, ք. Իջևան, Պռոշյան փ., տ. 8

Մերի Սուրենի Մանուչարյանին
Հասցե՝ Տավուշի մարզ, ք. Իջևան, Պռոշյան փ., տ. 13

Անահիտ Հրանտի Գասպարյանին
Հասցե՝ Տավուշի մարզ, ք. Իջևան, Ս. Օհանյան փ., 64 շ., բն. 49


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Քաղաքացիական գործ թիվ ՏԴ/0045/02/24

ՈՐՈՇՈՒՄ
ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

20 մարտի 2024թ. ք. Նոյեմբերյան

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր Ն. Անանյան) (այսուհետ` Դատարան),

քննելով ըստ հայցի ՖԻՆՔԱ ՈւՎԿ ՓԲ ընկերության ընդդեմ Արթուր Սուրենի Մանուչարյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձինք՝ Սուրեն Սարիբեկի Մանուչարյան, Արմինե Սուրենի Մանուչարյան, Մերի Սուրենի Մանուչարյան և Անահիտ Հրանտի Գասպարյան, ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքերից պարտապանի բաժինն առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում ամբողջ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջների մասին քաղաքացիական գործով նախնական դատական նիստ նշանակելու հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց

Ներկայացված հայցադիմումը Դատարանի 06.02.2024թ. որոշմամբ ընդունվել է վարույթ:
Պատասխանող Արթուր Սուրենի Մանուչարյանի ծանուցումն իրականացվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերով սահմանված կարգով: Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձինք՝ Սուրեն Սարիբեկի Մանուչարյանը, Արմինե Սուրենի Մանուչարյանը, Մերի Սուրենի Մանուչարյանը և Անահիտ Հրանտի Գասպարյանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված ժամկետում և կարգով որևէ դիրքորոշում չեն ներկայացրել:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` առաջին ատյանի դատարանը պատասխանողից հայցադիմումի պատասխան ստանալու, իսկ այն չներկայացվելու դեպքում պատասխան ուղարկելու համար սահմանված ժամկետն ավարտվելու (...) օրվան հաջորդող եռօրյա ժամկետում որոշում է կայացնում նախնական դատական նիստ նշանակելու վերաբերյալ, որն ուղարկվում է գործին մասնակցող անձանց:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նախնական դատական նիստը պետք է հրավիրվի այն նշանակելու մասին որոշման կայացմանը հաջորդող երեսնօրյա ժամկետում:
Վերոգրյալի հիման վրա Դատարանը գտնում է, որ անհրաժեշտ է նշանակել նախնական դատական նիստ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 165-րդ, 166-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով՝ Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Նախնական դատական նիստ նշանակել 16.04.2024թ.՝ ժամը 17:00-ին, Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Նոյեմբերյանի նստավայրում (հասցե՝ ք. Նոյեմբերյան, Կամոյի 2, դատական նիստերի դահլիճ թիվ 1):

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ՝ Ն. ԱՆԱՆՅԱՆ

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
4101, ՀՀ, Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Կամոյի 2, հեռ.(0266) 2-22-02 tavush@court.am, court.am


ԴԴԱ-15/Ե_______________
« ___ » _______________ 2024թ․

Հայցվոր «Ֆինքա» ՈՒՎԿ ՓԲԸ-ի ներկայացուցիչ՝
Դերենիկ Գյոզալյանին
Հասցե՝ ք. Երևան, Ագաթանգեղոսի 2ա

Պատասխանող՝ Արթուր Սուրենի Մանուչարյանին
Հասցե՝ Տավուշի մարզ, ք. Իջևան, Ս. Օհանյան փ., 64 շ., բն. 49

Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձինք՝
Սուրեն Սարիբեկի Մանուչարյանին
Հասցե՝ Տավուշի մարզ, ք. Իջևան, Ս. Օհանյան փ., 64 շ., բն. 49

Արմինե Սուրենի Մանուչարյանին
Հասցե՝ Տավուշի մարզ, ք. Իջևան, Պռոշյան փ., տ. 8

Մերի Սուրենի Մանուչարյանին
Հասցե՝ Տավուշի մարզ, ք. Իջևան, Պռոշյան փ., տ. 13

Անահիտ Հրանտի Գասպարյանին
Հասցե՝ Տավուշի մարզ, ք. Իջևան, Ս. Օհանյան փ., 64 շ., բն. 49

Ուղարկվում է Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ն. Անանյան) կողմից թիվ ՏԴ/0045/02/24 քաղաքացիական գործով կայացված «Նախնական դատական նիստ նշանակելու մասին» որոշումը:
Տեղեկացնում ենք, որ սույն գործով նախնական դատական նիստ է նշանակվել 16.04.2024թ.՝ ժամը 17:00-ին Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Նոյեմբերյանի նստավայրում (հասցե՝ ք. Նոյեմբերյան, Կամոյի 2, դատական նիստերի դահլիճ թիվ 1):
 ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
 ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
 Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով (ներկայացուցիչը՝ նաև լիազորագրով):
 Քաղաքացիական գործի վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև www.datalex.am կայքից:

Առդիր՝ «1» թերթ:

Դատավորի օգնական՝ Հ. Բաբաջանյան

Հասցե` ՀՀ, Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Կամոյի 2

Հեռ..` (0266) 2-22-02

Էլ. փոստ`