Թիվ ԿԴ/0082/02/09 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
21.03.2024
Պատասխանող՝ Վալերիկ Եսայան /ք. Հրազդան, Միկրոշրջան, 88 շ., 40 բն./
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մ. Գևորգյանի վարույթում է գտնվում Թիվ ԿԴ/0082/02/09 քաղաքացիական գործն ըստ հայցի՝ Օֆելյա Հունանյանի ընդդեմ ՙԱրմենտել՚ ՓԲ Ընկերության, Վալերիկ Եսայանի, երրորդ անձ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Հրազդանի տարածքային ստորաբաժանման` սեփականության իրավունքի խախտումը վերացնելու, հողամասն իր նախկին տեսքին բերելու և 26.11.2008 թվականից մինչև բջջային հեռախոսակայանի ապամոնտաժումն ամսական 40.000 ՀՀ դրամ, ինչպես նաև այդ գումարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսները բռնագանձելու պահանջների մասին:
Դատական նիստը նշանակված է 2024թ. մայիսի 17-ին ժամը 15:00-ին:
Խնդրվում է նշված օրը և ժամին անձը հաստատող փաստաթղթով /լիազորագրով/ ներկայանալ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Աբովյանի նստավայր /Կոտայքի մարզ, ք. Աբովյան, Էլարի 8, թիվ 3 դատական նիստերի դահլիճ, հեռախոս 0222 2-03-98/:
Դատավորի օգնական` Ջ. Նազարյան
Հասցե` ՀՀ Կոտայքի մարզ, քաղաք Աբովյան, Կոտայքի 8
Հեռ..` +374 222 2-03-98
Վեբ կայք` www.court.am
Էլ. փոստ`