Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԱՐԱԴ2/0743/02/20 քաղաքացիական գործով հրապարկային ծանուցում

22.03.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրեսդրության 95-րդ հոդվածի 5-րդ մասին համաձայն





ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ
ԴԱՏԱՐԱՆ
0204,ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, Տ․ Մեծի 65, հեռ. (0232) 3-57-58, էլեկտրոնային փոստի հասցեն՝ aragatsotn@court.am

Գործ թիվ ԱՐԱԴ2/0743/02/20
« 22 » 03 2024թ.
Քաղաքացիական գործով պատասխանողներ՝
Էդգար ԴարվինիՍարգսյանին
ՀՀ, Արագածոտնի մ․,գ․ Արագածավան, Գրիբոյեդովի 4ն․, 2 փկ․, 6 տ
Կարեն Դարվինի Սարգսյանին
ՀՀ, Արագածոտնի մ․,գ․ Արագածավան, Գայի 14/2 շ․, 20բն
Նունուֆար Նապալիոնի Բադալյանին
ՀՀ, Արագածոտնի մ․,գ․ Արագածավան, Գրիբոյեդովի 4ն․, 2 փկ․, 6 տ

ՈՐՈՇՈՒՄ
ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹ ՎԵՐՍԿՍԵԼՈՒ ԵՎ ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

18 մարտի 2024թ. ք. Աշտարակ

Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զ. Մկրտչյանը (այսուհետ` Դատարան), քննելով, ըստ հայցի՝ «ՖԻՆՔԱ» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲ ընկերության (այսուհետ` նաև Հայցվոր) ընդդեմ Էդգար Դարվինի Սարգսյանի, Դարվին Անդրանիկի Սարգսյանի, Կորյուն Դարվինի Սարգսյանի, Կարեն Դարվինի Սարգսյանի, Նունուֆար Նապալիոնի Բադալյանի` ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքից Պարտապան՝ Էդգար Դարվինի Սարգսյանի բաժինն առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում ամբողջ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և բռնագանձումը Պարտապան՝ Էդգար Դարվինի Սարգսյանի բաժնի վրա տարածելու պահանջի մասին թիվ ԱՐԱԴ2/0743/02/20 քաղաքացիական գործին,

ՊԱՐԶԵՑ

03.09.2020 թվականին Հայցվորը (ներկայացուցիչը) հայցադիմում է ներկայացրել ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան վերոնշյալ պահանջով:
Դատարանի (դատավոր՝ Լ. Հովհաննիսյան) 16.09.2020 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Դատարանի (դատավոր՝ Լ. Հովհաննիսյան) 16.10.2020 թվականի որոշմամբ հրավիրվել է նախնական դատական նիստ:
Դատարանի (դատավոր՝ Լ. Հովհաննիսյան) 24.11.2020 թվականի որոշմամբ ապացուցման պարտականություն բաշխելու մասին որոշում է կայացրել:
30.11.2020թ. դատարան մուտքագրված Թալինի քաղաքապետարանի ՔԿԱԳ տարածքային բաժնի գրության համաձայն՝ Դարվին Անդրանիկի Սարգսյանը ծնվ. 25.05.1952թ. մահացել է 24.05.2020թ., մահը գրանցվել է 03.06.2020թ. ակտ թիվ 114 Թալինի ՔԿԱԳ տ/բ և տրվել է մահվան վկայակն թիվ ԲԱ 255233:
Դատարանի (դատավոր՝ Լ. Հովհաննիսյան) 26.01.2021 թվականին որոշում է կայացրել դատաշինարարատեխնիկական և դատաապրանքագիտական համալիր փորձաքննություն նշանակելու և գործի վարույթը կասեցնելու մասին:
Դատարանի (դատավոր՝ Լ. Հովհաննիսյան) 12.03.2021 թվականի որոշմամբ գործի վարույթը վերսկսվել է:
Դատարանի (դատավոր՝ Լ. Հովհաննիսյան) 13.04.2021 թվականին որոշում է կայացրել դատաշինարարատեխնիկական և դատաապրանքագիտական համալիր փորձաքննություն նշանակելու և գործի վարույթը կասեցնելու մասին:
Հայաստանի Հանրապետության նախագահի 2022 թվականի ապրիլի 01-ի թիվ ՆՀ-81-Ա հրամանագրով Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լենդրուշ Հովհաննիսյանը նշանակվել է Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր:
Նշված քաղաքացիական գործը 30.05.2022 թվականին էլեկտրոնային եղանակով մակագրվել է դատավոր Զ.Մկրտչյանին և 31.05.2022 թվականին հանձնվել է դատավորին:
Դատարանի 02.06.2022թ. որոշմամբ քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ, կասեցված վարույթը վերսկսվել է և նախնական դատական նիստ է նշանակվել 14.07.2022թ:
24.08.2022 թվականին նշանակված նախնական դատական նիստի ընթացքում պարզելով, որ փորձագետի եզրակացությունը ստացված չէ, ինչպես նաև կարևորելով դատավարության խնայողության սկզբունքը՝ Դատարանը որոշել է, որ գործի վարույթը ենթակա է կասեցման:
Դատարանի 24․08․2022 թվականի որոշմամբ գործի վարույթը կասեցվել է։
15․03․2024 թվականին Դատարանի գրասենյակ է ստացվել (մուտք՝ Մ-2309/24) «Քրեագետ» դատական և անկախ փորձաքննությունների կենտրոն ՍՊ ընկերության կողմից գրություն, կից փորձագետի թիվ Ք-102-01-21 եզրակացությունը:
Դատարանն, ուսումնասիրելով սույն գործում առկա փաստաթղթերը և «Քրեագետ» դատական և անկախ փորձաքննությունների կենտրոն ՍՊ ընկերության կողմից ստացված գրությունը, կից թիվ Ք-102-01-21 փորձագետի եզրակացությունը՝ գտնում է, որ քաղաքացիական գործի վարույթն անհրաժեշտ է վերսկսել հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ Դատարանն իրավունք ունի կասեցնելու գործի վարույթը, եթե` նշանակվել է փորձաքննություն (…):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 159-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը գործի վարույթի կասեցումն առաջացրած հանգամանքները վերանալու մասին իրեն հայտնի դառնալուց հետո՝ եռօրյա ժամկետում, իր նախաձեռնությամբ կամ գործին մասնակցող անձի միջնորդությամբ վերսկսում է գործի վարույթը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը գործի վարույթը կասեցնելու կամ վերսկսելու մասին կայացնում է որոշում` եռօրյա ժամկետում այն ուղարկելով գործին մասնակցող անձանց:
Սույն գործի փաստերի համաձայն՝ 26.01.2021 թվականի որոշմամբ նշանակվել է դատաշինարարատեխնիկական և դատաապրանքագիտական համալիր փորձաքննություն և թիվ ԱՐԱԴ2/0743/02/20 քաղաքացիական գործի վարույթը կասեցվել է:
15․03.2024 թվականին դատարանի գրասենյակ է ստացվել (մուտք՝ 2309/24) «Քրեագետ» դատական և անկախ փորձաքննությունների կենտրոն ՍՊ ընկերության կողմից գրություն, կից թիվ Ք-102-01-21 փորձագետի եզրակացությունը: Այսպիսով, գործի վարույթի կասեցումն առաջացրած հանգամանքները վերացվել են և առկա է քաղաքացիական գործի վարույթի վերսկսման հիմք:
Ուստի Դատարանը գտնում է, որ քաղաքացիական գործի վարույթը պետք է վերսկսել և նշանակել նախնական դատական նիստ։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 159-160-րդ, 165-րդ, 166-րդ, 188-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով՝ Դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Թիվ ԱՐԱԴ2/0743/02/20 քաղաքացիական գործի վարույթը վերսկսել:
2. Նախնական դատական նիստ նշանակել 2024 թվականի ապրիլի 25-ին` ժամը «14։15»-ին, ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աշտարակի նստավայրում (ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, Տիգրան Մեծի 65 շենք, դատական նիստերի դահլիճ թիվ 5):


Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:


ԴԱՏԱՎՈՐ Զ. ՄԿՐՏՉՅԱՆ

Հասցե` ՀՀ, Արագածոտնի մ․, ք․ Աշտարակ, Տիգրան Մեծին 65

Հեռ..` (0232) 3-57-58

Էլ. փոստ`