Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՎԱՀԵ ԳԱԳԻԿԻ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

22.03.2024

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Ջրվեժի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն

Ղեկավարվելով Հարկային օրենսգրքի 226-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով և 34-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, հիմք ընդունելով աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի՝ 2024 թվականի մարտի 21-ի զեկուցագիրը՝ Վահե Գագիկի Հայրապետյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի, 43-րդ փողոց, թիվ 35 հասցեում գտնվող (կադաստրային ծածկագիր՝ 07-057-0110-0007), Հարկային օրենսգրքով նախատեսված՝ 2021-2023 թվականների համար անշարժ գույքի հարկի չկատարված պարտավորության վերաբերյալ, այն է՝ 127 236 (մեկ հարյուր քսանյոթ հազար երկու հարյուր երեսունվեց) Հայաստանի Հանրապետության դրամ, այդ թվում՝ 109 512 (մեկ հարյուր ինը հազար հինգ հարյուր տասներկու) դրամ ապառք, 17 724 (տասնյոթ հազար յոթ հարյուր քսանչորս) դրամ տույժ, որոշում եմ.

1․Վահե Գագիկի Հայրապետյանի նկատմամբ հարուցել վարչական վարույթ։

2․Վարչական վարույթի քննարկման օրը նշանակել 2024 թվականի ապրիլի 22-ին, ժամը 16։50-ին։

3․Սույն որոշումն օրենքով սահմանված կարգով և ժամկետում ծանուցել Վահե Գագիկի Հայրապետյանին։

4․Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի վրա։

Հասցե` Կոտայքի մարզ, գ․Ջրվեժ, Մելքոնյան փողոց, թիվ 76

Հեռ..` 010684929

Վեբ կայք` www.jrvezh.am

Էլ. փոստ`