Որոշում թիվ 08866926 կատարողական վարույթով արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին (պարտապան՝ Վարուժան Ղազարյան)
22.03.2024
ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 23.03.2022թ. տրված թիվ ԼԴ/5970/02/21 կատարողական թերթի համաձայն պետք է՝ Վարուժան Գուրգենի Ղազարյանից հօգուտ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի բռնագանձել 160.883 ՀՀ դրամ և հաշվարկվող տոկոսներ:
Պետք է բռնագանձել նաև բռնագանձման ենթակա գումարի 5 տոկոսը՝ որպես կատարողական գործողությունների կատարման ծախս:
Կատարողական գործողությունների կատարման ընթացքում արգելանք է կիրառվել պարտապանին սեփականության իրավունքով պատկանող VAZ 2107 մակնիշի, 1999թ. արտադրության, 35 PA 949 համարանիշի ավտոմեքենայի վրա: