Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ԵԴ2/0413/02/24 քաղաքացիական գործով Պատասխանող՝ Մարիաննա Յուրիկի Ստեփանյանին ուղղված հրապարակային ծանուցում

22.03.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված

Թիվ ԵԴ2/0413/02/24 քաղաքացիական գործով
Պատասխանող՝ Արմեն Արկադիի Հայրապետյանին Ծանուցման հասցե՝ ՀՀ, ք.Երևան, Ավան, Դուրյան թաղ. 43շ., բն. 46
Ուղարկվում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի թիվ ԵԴ2/0413/02/24 քաղաքացիական գործով ըստ հայցի <<Կոնվերս Բանկ>> ՓԲԸ-ի ընդդեմ Արմեն Արկադիի Հայրապետյանի, երրորդ անձ՝ Լիանա Մհերի Հայրապետյան՝ պատասխանողին համատեղ սեփականության իրավունքով պատկանող Տավուշի մարզ, Վարագավան համայնք, 1փ., թիվ 20 ա անշարժ գույքից պատասխանողի բաժինն առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում ընդհանուր գույքը հրապարակային սակարկությունների միջոցով վաճառելու և պարտապանի հասանելիք գումարի վրա բռնագանձում տարածելու պահանջների մասին, 05.03.2024թ. կայացված <<Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին>> որոշումը։
Ծանոթություն. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին մասի և 16-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Պատասխանողը հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, դատարան է ներկայացնում հայցադիմումի պատասխան: Հայցադիմումի պատասխանը ներկայացվում է գրավոր` հայերեն կամ այլ լեզվով` հայերեն պատշաճ թարգմանությամբ: Նշված պահանջը չպահպանելու դեպքում դատավարական փաստաթղթերը դատարանը չի քննարկում կամ չի թույլատրում, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում վերադարձնում է դրանք ներկայացրած անձանց: Հայցադիմումի պատասխանը պետք է լինի ընթեռնելի: Ելնելով գործի առանձնահատկություններից` դատարանը կարող է պատասխանողի միջնորդությամբ երկարաձգել պատասխան ներկայացնելու ժամկետը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի համաձայն՝ Առաջին ատյանի դատարանը կարող է պարզեցված վարույթի կարգով քննել նաև այլ գործեր, եթե` պատասխանողը մինչև հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար սահմանված ժամկետի ավարտը չի ներկայացրել հայցադիմումի պատասխան:

Առդիր՝
1. <<Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին>> որոշում,
Վերոնշյալ դատավարական փաստաթղթերը դեպոնացված են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիր նստավայրում, որոնց կարող եք ծանոթանալ Դատարանի նստավայրում՝ ք. Երևան, Հր.Ներսիսյան 10 հասցեում:

Դատավորի օգնական՝ Արթուր Ավետիսյան

Հասցե` ք.Երևան, Հր.Ներսիսյան 10

Հեռ..` +37410240831

Էլ. փոստ`