Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԵԴ/15804/02/22 քաղաքացիական գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում-ծանուցում

23.03.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Պատասխանող Օֆելյա Գագիկի Մանուկյանին
/ՀՀ, ք. Երևան, Բաբաջանյան փողոց, 26/4 շենք, բնակարան 10/

Պատասխանող Արմեն Գևորգի Հովհաննիսյանին
/ ՀՀ, ք. Երևան, Բաբաջանյան փողոց, 26/4 շենք, բնակարան 10/

Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ
Մանուշակ Խանամիրի Հովհաննիսյանին
/ ՀՀ, ք. Երևան, Բաբաջանյան փողոց, 26/4 շենք, բնակարան 10/

Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ
Գևորգ Արմենի Հովհաննիսյանին
/ ՀՀ, ք. Երևան, Բաբաջանյան փողոց, 26/4 շենք, բնակարան 10/

Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ
Մանուշակ Արմենի Հովհաննիսյանին
/ ՀՀ, ք. Երևան, Բաբաջանյան փողոց, 26/4 շենք, բնակարան 10/


Ուղարկվում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի` թիվ ԵԴ/15804/02/22 քաղաքացիական գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը:

ԵԴ/15804/02/22
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՊԱՑՈՒՑՄԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

11.03.2024թ. ք.Երևան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, նախագահությամբ դատավոր Ռուբեն Բունիաթյանի, քարտուղարությամբ Լուսինե Հովհաննիսյանի, դռնբաց դատական նիստում քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի «ԱյԴի Բանկ» փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Օֆելյա Գագիկի Մանուկյանի, Արմեն Գևորգի Հովհաննիսյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձինք Մանուշակ Խանամիրի Հովհաննիսյանի, Գևորգ Արմենի Հովհաննիսյանի, Մանուշակ Արմենի Հովհաննիսյանի` գումարի բռնագանձման և բռնագանձումը գրավադրված գույքի, իսկ անբավարարության դեպքում պատասխանողներին պատկանող այլ գույքի վրա տարածելու պահանջների մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

«ԱյԴի Բանկ» փակ բաժնետիրական ընկերությունը 05.04.2022 թվականին հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան ընդդեմ Օֆելյա Գագիկի Մանուկյանի, Արմեն Գևորգի Հովհաննիսյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձինք Մանուշակ Խանամիրի Հովհաննիսյանի, Գևորգ Արմենի Հովհաննիսյանի, Մանուշակ Արմենի Հովհաննիսյանի` գումարի բռնագանձման և բռնագանձումը գրավադրված գույքի, իսկ անբավարարության դեպքում պատասխանողներին պատկանող այլ գույքի վրա տարածելու պահանջների մասին:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 14.04.2022 թվականի որոշմամբ ներկայացված հայցադիմումն ընդունվել է վարույթ և որոշվել է գործը քննել պարզեցված վարույթի կարգով, որով վճռի հրապարակման օր է նշանակվել 12.08.2022 թվականին:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 05.09.2022 թվականի որոշմամբ պարզեցված վարույթը դադարեցվել է և որոշվել է գործի քննությունն իրականացնել ընդհանուր հայցային վարույթի կարգով:
Դատարան ներկայացված հայցադիմումով «ԱյԴի Բանկ» փակ բաժնետիրական ընկերությունը հայտնել է, որ ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ի և Օֆելյա Գագիկի Մանուկյանի (այսուհետ' նաև վարկառու, պատասխանող) միջև 08.10.2018 թվականին կնքվել է թիվ 14/04948 գլխավոր վարկային պայմանագիրը, որի շրջանակում 08.10.2018թ. կնքվել է թիվ 14/04948-Ա վարկային պայմանագիրը (այսուհետ՝ պայմանագիր), համաձայն որի՝ վարկառուին տրամադրվել է 2.200.000 ՀՀ դրամ վարկ, 17.5 տոկոս տարեկան տոկոսադրույքով, մինչև 20.12.2027 թվականը մարման ժամկետով:




Պայմանագրի 3.4.1 կետի համաձայն՝ պատասխանողները պարտավորվել են վերոնշյալ գումարն ամբողջությամբ մարել պայմանագրի ժամանակացույցով սահմանված չափով և ժամկետներում՝ թույլ չտալով ժամկետանց պարտքի առաջացում:
Ի ապահովումն Վարկառուի կողմից պայմանագրով ստանձնած վարկային պարտավորության պատշաճ և ամբողջական կատարման
ա/ 08.10.2018 թվականին «ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ի և Օֆելյա Գագիկի Մանուկյանի, Արմեն Գևորգի Հովհաննիսյանի, Մանուշակ Խանամիրի Հովհաննիսյանի, Գևորգ Արմենի Հովհաննիսյանի, Մանուշակ Արմենի Հովհաննիսյանի միջև կնքվել է թիվ 14/04948-1. գրավի պայմանագիրը, որի համաձայն' գրավադրվել է ՀՀ, ք. Երևան, Մալաթիա֊Սեբաստիա, Ա.Բաբաջանյան փողոց, 26/4 շենք, թիվ 10 հասցեի բնակարանը,
բ/ 08.10.2018 թվականին «ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ի, Արմեն Գևորգի Հովհաննիսյանի և Օֆելյա Գագիկի Մանուկյանի միջև կնքվել է թիվ 14/04948-2 երաշխավորության պայմանագիրը:
Նշված երաշխավորության պայմանագրով Արմեն Գևորգի Հովհաննիսյանը պարտավորվել է թիվ 14/04948 գլխավոր վարկային պայմանագրի շրջանակներում Օֆերա Գագիկի Մանուկյանի կողմից վարկը չմարելու դեպքում մարել այդ վարկը' ըստ վերոհիշյալ վարկի մարման համար սահմանված ժամանակացույցի,
Հայտնել է, որ պատասխանողների կողմից թիվ 14/04948-Ա վարկային պայմանագրով խախտվել է վերոնշյալ պարտավորությունը, որի արդյունքում 28.03.2022 թվականի դրությամբ կատարման ենթակա պարտավորությունը կազմել է 1.579.637,40 ՀՀ դրամ, որից 1.478.542,80 ՀՀ դրամը՝ որպես վարկի մնացորդ, 70.364,90 ՀՀ դրամը՝ որպես հաշվեգրված տոկոս, 13.129,70 ՀՀ դրամը՝ որպես հաշվեգրված տույժ, 17.600 ՀՀ դրամը՝ որպես սպասարկման վճար:
Ելնելով վերոգրյալից և վկայակոչելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ, 408-րդ, 437-րդ, 887-րդ, 2-րդ, 3-րդ, 880-րդ, 881-րդ, 369-րդ, 226-րդ, 233-րդ, 248-րդ, 251-րդ, 375-րդ, 377-րդ, 362-րդ հոդվածները՝ հայցվոր «ԱյԴի Բանկ» փակ բաժնետիրական ընկերությունը դատարանին խնդրել է պատասխանողներ Օֆելյա Գագիկի Մանուկյանից և Արմեն Գևորգի Հովհաննիսյանից համապարտության կարգով հօգուտ «ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ի բռնագանձել 1.579.637,40 ՀՀ դրամ, որից 1.478.542,80 ՀՀ դրամը՝ որպես վարկի մնացորդ, 70.364,90 ՀՀ դրամը՝ որպես հաշվեգրված տոկոս, 13.129,70 ՀՀ դրամը՝ որպես հաշվեգրված տույժ, 17.600 ՀՀ դրամը՝ որպես սպասարկման վճար: Վարկի մնացորդին՝ 1.478.542,80 ՀՀ դրամին հաշվեգրել և բռնագանձել տոկոսներ պայմանագրի 1.3 կետով նախատեսված տոկոսի չափով` սկսած սույն հայցադիմումը համապատասխան դատարան մուտքագրվելու պահից մինչև պայմանագրով սահմանված վարկի մարման վերջնաժամկետը, ժամկետանց վարկի՝ 220.439,70 ՀՀ դրամի և ժամկետանց տոկոսի՝ 63.232,20 ՀՀ դրամի նկատմամբ սկսած հայցադիմումը դատարան մուտքագրվելու պահից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը ներառյալ հաշվեգրել և բռնագանձել պայմանագրի 1․8. կետով նախատեսված 0.1 տոկոսի տուժանք՝ կետանցի յուրաքանչյուր օրվա համար, բռնագանձումը տարածել թիվ 14/04948-1 գրավի պայմանագրով գրավադրված գույքի, իսկ անբավարարության դեպքում՝ պատասխանողներին պատկանող այլ գույքի վրա:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը քննարկելուց հետո առաջին ատյանի դատարանը կայացնում է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
Դատարանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախնական դատական նիստի ընթացքում քննարկել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը, հետևաբար գտնում է, որ պետք է կայացնել որոշում ապացուցման պարտականությունը բաշխելու մասին:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ, 169-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով` դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Թիվ ԵԴ/15804/02/22 քաղաքացիական գործով հաջորդ նախնական դատական նիստը նշանակել 2024 թվականի մայիսի 06-ին` ժամը «09:45»-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիր նստավայրի վարչական շենքում (ՀՀ, ք. Երևան, Հրաչյա Ներսիսյան 10, դատական նիստերի դահլիճ` թիվ 7):
2. Թիվ ԵԴ/15804/02/22 քաղաքացիական գործով կայացնել ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
3. Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին սույն որոշմամբ սահմանել.
3.1. Հայցվորը պետք է ապացուցի հետևյալ փաստերը՝
ա) կողմերի միջև պայմանագրից բխող պարտավորական իրավահարաբերությունների առկայության փաստը,
գ) երաշխավորության իրավահարաբերության առկայության և Արմեն Գևորգի Հովհաննիսյանի՝ համապարտ պատասխանատվություն կրելու փաստերը,
բ) պատասխանողների կողմից ստանձնած պարտավորությունների խախտում թույլ տալու, կետանցի առկայության փաստերը,
գ) պայմանագրից բխող ընդհանուր պարտքը 28.03.2022 թվականի դրությամբ 1.579.637,40 ՀՀ դրամ կազմելու փաստը, որից 1.478.542,80 ՀՀ դրամը՝ որպես վարկի մնացորդ, 70.364,90 ՀՀ դրամը՝ որպես հաշվեգրված տոկոս, 13.129,70 ՀՀ դրամը՝ որպես հաշվեգրված տույժ, 17.600 ՀՀ դրամը՝ որպես սպասարկման վճար:
ե) օրական 0,1 տոկոսի չափով տույժի հաշվարկման հիմքերի առկայության փաստը,
զ) հիմնական պարտավորությունը գրավով ապահովված լինելու, գրավի իրավունքը գրանցված լինելու փաստերը,
է) պատասխանողներին պատկանող այլ գույքերի վրա բռնագանձում տարածելու հիմքերի առկայության փաստը:
3.2. Պատասխանողները պետք է ապացուցեն իրենց պարտավորությունների՝ սահմանված կարգով պատշաճ կատարված լինելու փաստը:
4. Գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետ սահմանել մինչև 06.05.2024 թվականը:
5. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից:


ԴԱՏԱՎՈՐ Ռ.Մ.ԲՈՒՆԻԱԹՅԱՆ

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Հր.Ներսիսյան 10

Հեռ..` +374 10 240161

Էլ. փոստ`