Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Դատական ծանուցագիր ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի հրապարակային ծանուցում թիվ ԵԴ2/7639/02/23 քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին

26.03.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս


Վարդան Ղուկասյանին
(ՀՀ, Արարատի մարզ, ք. Արտաշատ, Իսակով 101 շ, 10 բն)


ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
(ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ)



ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 01.03.2024 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել թիվ ԵԴ2/7639/02/23 քաղաքացիական գործով ըստ հայցի ըստ հայցի Մելինե Շահինյանի ընդդեմ Վարդան Ղուկասյանի՝ ալիմենտի բռնագանձման պահանջի մասին, ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 20.12.2023 թվականի վճռի դեմ Մելինե Շահինյանի ներկայացուցիչ Վահագն Թադևոսյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը:
Վարդան Ղուկասյանի վերջին հայտնի գտնվելու վայրը՝ ՀՀ, Արարատի մարզ, ք. Արտաշատ, Իսակով 101 շ, 10 բն հասցեն է, սակայն փաստացի գտնվելու վայրն անհայտ է:
Սույնով, համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի, ծանուցվում եք՝ առ այն, որ Վերաքննիչ դատարանի՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը՝ դրան ծանոթանալու նպատակով, դեպոնացված է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում (հասցե՝ քաղաք Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. 010-49-48-11 (321):

Դատավորի օգնական` Ն.Պապոյան

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` 374 10 4948 11 321

Էլ. փոստ`