Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

26.03.2024

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 60-րդ հոդված

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի, 4-րդ կետի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29.1 և 34-րդ հոդվածների, 60-րդ հոդվածի 1-ին մասի, 87-րդ հոդվածի, 88-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 45-րդ և 50-րդ գլխի պահանջներով և հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Արտակ Ռուդիկի Ղազարյանը /ՀՀ Արարատի մարզ, Մասիս համայնք, ք․Մասիս, 3 թաղ․, 13 շ․, 3 բն./ 16.02.2024թ-ին ստացել է համայնքի ղեկավարի 13.02.2024թ. N 1141 ծանուցումն ու 06.02.2024թ. դրությամբ տեղեկանքները /հիմք՝ փոստային անդորրագիրը/, որով հրավիրվել է մասնակցելու վարչական վարույթի լսումին, սակայն չի ներկայացել, ինչպես նաև վարչական վարույթի քննության անցկացման տեղի, օրվա և ժամի վերաբերյալ ծանուցումը տեղադրվել է ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական «azdarar.am» ինտերնետային կայքում և «Աղբահանության, գույքահարկի ու հողի հարկի չվճարված գումարները գանձելու նպատակով ստեղծված հանձնաժողովի» առաջարկը /25.03.2024թ. արձանագրություն N119/ որոշում եմ.

1.Հարկ վճարող Արտակ Ղազարյանից հօգուտ Մասիս համայնքի բյուջեի /օրենքով սահմանված կարգով/ գանձել՝ փոխադրամիջոցի գույքահարկի /մակնիշը՝ RANGE ROVER SPORT 4.4, պ/հ՝ 53QQ003/ 2021, 2023թթ․ համար՝ 880 ՀՀ դրամ, որից տույժը՝ 880 ՀՀ դրամ 900435101028 հաշվեհամարին և 2015-2020թթ․ համար՝ 1.129.195 ՀՀ դրամ, որից ապառքը՝ 759.125 ՀՀ դրամ, տույժը՝ 370.070 ՀՀ դրամ 900435101028 հաշվեհամարին, անշարժ գույքի հարկի /կադ․ ծածկագիր՝ 03-003-0073-0003-003-001/ 2023թ․ համար՝ 26 ՀՀ դրամ, որից տույժը՝ 26 ՀՀ դրամ 900435003778 հաշվեհամարին, անշարժ գույքի հարկի /կադ․ ծածկագիր՝ 03-082-0061-0010/ 2023թ․ համար՝ 36 ՀՀ դրամ, որից տույժը՝ 36 ՀՀ դրամ 900435003745 հաշվեհամարին, անշարժ գույքի հարկի 2023թ․ համար՝ 19 ՀՀ դրամ, որից տույժը՝ 19 ՀՀ դրամ 900435003778 հաշվեհամարին:

2.Որոշումը ուժի մեջ է մտնում վարչական ակտի հասցեատիրոջը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից։

3.Որոշումը կարող է բողոքարկվել ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում:

4.Որոշումը անբողոքարկելի է դառնում ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում:

5.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում գումարը գանձվելու է ՀՀ ԱՆ հարկադիր կատարման ծառայության միջոցով:

Հասցե` ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնք, ք․Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4

Հեռ..` 02363040

Էլ. փոստ`