Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ԵԴ2/10967/02/23 քաղաքացիական գործով ծանուցում /Բեյգի Ամին Ֆիրուզի/

26.03.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ2/10967/02/23

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

06 մարտի 2024թ. ք. Երևան

Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը (դատավոր Կ. Արզումանյան) (այսուհետ` Դատարան),

քննելով ըստ հայցի Արմեն Խանաևի Մարտիրոսյանի, Լաուրա Կոլյայի Խաչատրյանի ընդդեմ Բեյգի Ամին Ֆիրուզի՝ գույքն այլ անձի ապօրինի տիրապետումից հետ պահանջելու և անշարժ գույքն այլ անձանցից ազատ վիճակում հայցվորներին վերադարձնելու պահանջի մասին, քաղաքացիական գործով նախնական դատական նիստ նշանակելու հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց

Հայցվորներ Արմեն Խանաևի Մարտիրոսյանի և Լաուրա Կոլյայի Խաչատրյանի ներկայացուցչի կողմից ներկայացրած հայցադիմումը վարույթ է ընդունվել Դատարանի 17.07.023 թվականի որոշմամբ: Նույն որոշմամբ մերժվել է հայցվորների ներկայացուցչի միջնորդությունը՝ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.11.2023 թվականի որոշմամբ մերժվել է թիվ ԵԴ2/10967/02/23 քաղաքացիական գործով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 17.07.2023 թվականի «Հայցադիմումը վարույթ ընդունելու և հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությունը մերժելու մասին» որոշման դեմ Արմեն Խանաևի Մարտիրոսյանի և Լաուրա Կոլյայի Խաչատրյանի ներկայացուցիչ Մարգար Սողոմանյանի ներկայացված վերաքննիչ բողոքի ընդունումը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` առաջին ատյանի դատարանը պատասխանողից հայցադիմումի պատասխան ստանալու, իսկ այն չներկայացվելու դեպքում պատասխան ուղարկելու համար սահմանված ժամկետն ավարտվելու (...) օրվան հաջորդող եռօրյա ժամկետում որոշում է կայացնում նախնական դատական նիստ նշանակելու վերաբերյալ, որն ուղարկվում է գործին մասնակցող անձանց:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նախնական դատական նիստը պետք է հրավիրվի այն նշանակելու մասին որոշման կայացմանը հաջորդող երեսնօրյա ժամկետում:
Պատասխանողի ծանուցումն իրականացվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածով սահմանված կարգով:
Սույն գործով պատասխանողը սահմանված ժամկետում չի ներկայացրել հայցադիմումի պատասխան:
Հաշվի առնելով վերոգրյալը, Դատարանը գտնում է, որ անհրաժեշտ է նշանակել նախնական դատական նիստ:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 165-րդ, 166-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով՝ Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

Նախնական դատական նիստ նշանակել 2024 թվականի ապրիլի 12-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Էրեբունու նստավայրում (հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մովսես Խորենացու փողոց թիվ 162ա հասցեում):

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:



ԴԱՏԱՎՈՐ Կ. ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Հասցե` ՀՀ քաղաք Երևան Մովսես Խորենացու փողոց 162 ա

Հեռ..` 57-66-04

Էլ. փոստ`