Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ԵԴ2/0526/02/24 քաղաքացիական գործով դատական ծանուցում

26.03.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Տաթևիկ Կամոյի Հունանյան
(ՀՀ, ք․ Երևան, Խաղաղ Դոնի փ․, 1 շենք, բն․ 280
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետ նաև՝ Դատարան) դատավոր Ա. Դունամալյանի վարույթում է գտնվում թիվ ԵԴ2/0526/02/24 քաղաքացիական գործն ըստ հայցի՝ «Կոնվերս Բանկ» ՓԲ ընկերության ընդդեմ պատասխանող Տաթևիկ Կամոյի Հունանյանի, ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք՝ Երազիկ Բաբկենի Ստեփանյանի, Լուսինե Կամոյի Հունանյանի և Թեհմինե Կամոյի Հունանյանի՝ պարտքը մարելու համար՝ պատասխանողին համատեղ սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքից՝ Վայոց ձորի մարզի, Գնդևազ համայնքի 4 փողոցի 19 բնակելի տնից (սեփականության իրավունքի վկայական՝ թիվ 23062023-10-0007) պատասխանողի բաժինն առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում՝ ընդհանուր գույքը հրապարակային սակարկությունների միջոցով վաճառելու, պարտապանի հասանելիք գումարի վրա բռնագանձում տարածելու պահանջների մասին:
Դուք հրավիրվում եք Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան՝ վերոնշյալ քաղաքացիական գործով որպես պատասխանող:
Դատական նիստը նշանակվել է 2024 թվականի ապրիլի 02-ին, ժամը՝ 11։45-ին:
Ներկայանալու վայրը` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի «Արաբկիր» նստավայր՝ հասցե` ք. Երևան, Հրաչյա Ներսիսյան 10, նիստերի դահլիճ թիվ՝ 1, հեռ.՝ +374 10 20-90-92:
Խնդրվում է նշված օրը և ժամին դատական նիստին ապահովել Ձեր կամ Ձեր ներկայացուցչի մասնակցությունը:
Անհրաժեշտ է դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և սոցիալական քարտով` դրա առկայության դեպքում:
ՊԱՐԶԱԲԱՆՎՈՒՄ Է ՆԱԵՎ՝
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32-րդ հոդվածի համաձայն՝
1. գործին մասնակցող անձինք, նույն օրենսգրքի և այլ օրենքների պահանջների պահպանմամբ, իրավունք ունեն`
1) ծանոթանալու գործի նյութերին, ստանալու դրանց պատճենները, գործի նյութերից անելու քաղվածքներ, լուսանկարներ, լուսապատճեններ և պատճեններ.
2) հայտնելու բացարկ.
3) ներկայացնելու ապացույցներ և մասնակցելու դրանց հետազոտմանը.
4) հարցեր տալու դատավարության մասնակիցներին.
5) միջնորդություններ անելու, ցուցմունքներ տալու դատարանին.
6) դատական նիստի ընթացքում ծագող բոլոր հարցերի վերաբերյալ ներկայացնելու իրենց փաստարկները և դիրքորոշումը.
7) գործի քննության ընթացքում դիրքորոշում հայտնելու գործին մասնակցող այլ անձանց միջնորդությունների և փաստարկների վերաբերյալ.
8) բողոքարկելու դատական ակտերը.
9) կատարելու նույն օրենսգրքով կամ այլ օրենքներով նախատեսված այլ դատավարական գործողություններ:
2. Գործին մասնակցող անձինք ունեն և կրում են միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, նույն օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված դատավարական իրավունքներ և պարտականություններ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի համաձայն՝
6. Նույն հոդվածի 5-րդ մասով սահմանված գործողությունները կատարելու հետ միաժամանակ դատական ծանուցագիրը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Նույն մասով նախատեսված գործողությունները կատարելուց հետո յոթերորդ օրն անձը համարվում է ծանուցված:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն՝
1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:


Դատավորի գործավար Լ․ Պետրոսյան

Հասցե` Հր․ Ներսիսյան 10

Հեռ..` +374-10-209-092

Էլ. փոստ`