Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ԵԴ2/37278/02/23 քաղաքացիական գործով ծանուցում /Համլետ Պերիկի Մելքոնյան/

26.03.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ2/37278/02/23

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ԱՊԱՑՈՒՅՑ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԵՎ ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

12 մարտի 2024թ. ք. Երևան

Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը (դատավոր Կ. Արզումանյան) (այսուհետ` Դատարան),

քննելով ըստ հայցի Ժորիկ Արմենի Մուսիկյանի, Վարդան Մանվելի Բաղդասարյանի, Պետրոս Ռուդիկի Բաբայանի, Տարոն Նորիկի Հայրապետյանի, Համլետ Պերիկի Մելքոնյանի ընդդեմ «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի՝ հրամաններն անվավեր ճանաչելու, հայցվորներին նախկին աշխատանքում վերականգնելու, հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի գումարները բռնագանձելու պահանջների մասին, քաղաքացիական գործը վարույթ ընդունելու հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց

Դիմելով դատարան՝ հայցվորների ներկայացուցիչը խնդրել է.
1. անվավեր ճանաչել «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն՝ Ա. Գոգոտինի աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին 25.09.2023 թվականի թիվ 523Ա հրամանը և ժորիկ Արմենի Մուսիկյանին վերականգնել նախկին աշխատանքում:
«Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ից հօգուտ ժորիկ Արմենի Մուսիկյանի բռնագանձել հայցվորի միջին աշխատավարձը հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար:
Պատասխանող «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ից հօգուտ հայցվոր ժորիկ Արմենի Մուսիկյանի բռնագանձել 300.000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:
2. Անվավեր ճանաչել «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն՝ Ա. Գոգոտինի աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին 25.09.2023 թվականի թիվ 454Ա հրամանը և Վարդան Մանվելի Բաղդասարյանին վերականգնել նախկին աշխատանքում:
«Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ից հօգուտ Վարդան Մանվելի Բաղդասարյանի բռնագանձել հայցվորի միջին աշխատավարձը հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար:
Պատասխանող «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ից հօգուտ հայցվոր Վարդան Մանվելի Բաղդասարյանի բռնագանձել 300.000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:
3. Անվավեր ճանաչել «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն՝ Ա. Գոգոտինի աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին 25.09.2023 թվականի թիվ 448Ա հրամանը և Պետրոս Ռուդիկի Բաբայանին վերականգնել նախկին աշխատանքում:
«Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ից հօգուտ Պետրոս Ռուդիկի Բաբայանի բռնագանձել հայցվորի միջին աշխատավարձը հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար:
Պատասխանող «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ից հօգուտ հայցվոր Պետրոս Ռուդիկի Բաբայանի բռնագանձել 300.000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:
4. Անվավեր ճանաչել «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն՝ Ա. Գոգոտինի աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին 25.09.2023 թվականի թիվ 451Ա հրամանը և Տարոն Նորիկի Հայրապետյանին վերականգնել նախկին աշխատանքում:
«Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ից հօգուտ Տարոն Նորիկի Հայրապետյանի բռնագանձել հայցվորի միջին աշխատավարձը հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար:
Պատասխանող «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ից հօգուտ հայցվոր Տարոն Նորիկի Հայրապետյանի բռնագանձել 300.000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:
5. Անվավեր ճանաչել «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն՝ Ա. Գոգոտինի աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին 25.09.2023 թվականի թիվ 530Ա հրամանը և Համլետ Պետիկի Մելքոնյանին վերականգնել նախկին աշխատանքում:
«Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ից հօգուտ Համլետ Պետիկի Մելքոնյանի բռնագանձել հայցվորի միջին աշխատավարձը հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար:
Պատասխանող «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ից հօգուտ հայցվոր Համլետ Պետիկի Մելքոնյանի բռնագանձել 300.000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:
6. Անվավեր ճանաչել «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն՝ Ա. Գոգոտինի 30.03.2023 թվականի 30L հրամանը:
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Ժ. Ասատրյանի 13.11.2023 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ և պատասխանողից պահանջվել է ապացույց: 13.11.2023 թվականի մեկ այլ որոշմամբ մերժվել է հայցվորների ներկայացուցչի միջնորդությունը՝ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին:
ՀՀ նախագահի 22.02.2024 թվականի թիվ ՆՀ-59-Ա հրամանագրով դատավոր Ժ. Ասատրյանը նշանակվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր, որով էլ պայմանավորված սույն քաղաքացիական գործը վերաբաշխվել է և 05.03.2024 թվականին մակագրվել է Դատարանին: Քաղաքացիական գործը Դատարանի աշխատակազմին է հանձնվել 06.03.2024 թվականին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանում գործի քննությունը, (…) անցկացվում են դատարանի անփոփոխ կազմով, բացառությամբ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերի: Դատարանի կազմը փոխվելու (…) դեպքում կայացվում է գործը (…) վարույթ ընդունելու մասին որոշում, և գործի (…) քննությունն սկսվում է սկզբից:
Նկատի ունենալով, որ սույն գործով դատարանի կազմը փոխվել է, Դատարանը գտնում է, որ գործի քննությունը պետք է սկսել սկզբից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 165-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցային վարույթի գործերով նախնական դատական նիստի անցկացումը պարտադիր է (…):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նախնական դատական նիստը պետք է հրավիրվի այն նշանակելու մասին որոշման կայացմանը հաջորդող երեսնօրյա ժամկետում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 211-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ հայցադիմումը վարույթ ընդունելու հետ միաժամանակ դատարանը կայացնում է որոշում՝ պատասխանողից հետևյալ ապացույցները պահանջելու մասին.
1) վիճարկվող անհատական իրավական ակտի հիմքում ընկած փաստերը հաստատող ապացույցները,
2) վիճարկվող անհատական իրավական ակտում որպես հիմք վկայակոչված ներքին և անհատական իրավական ակտերը,
3) աշխատողի գործունեությունը կարգավորող պայմանագրերը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 211-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ ապացույցներ պահանջելու վերաբերյալ որոշումը կատարվում է պատասխանողի կողմից որոշումն ստանալուց հետո՝ մեկշաբաթյա ժամկետում:
Հաշվի առնելով, որ գործի քննությունը սկսվում է սկզբից, Դատարանը գտնում է, որ սույն գործով պետք է նշանակել նախնական դատական նիստ:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 27-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով՝ Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Քաղաքացիական գործն ընդունել վարույթ։
2. «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ից պահանջել հետևյալ ապացույցները.
2.1. «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Ա. Գոգոտինի 25.09.2023 թվականի թիվ 523Ա, 454Ա, 448Ա, 451Ա, 530Ա հրամանների հիմքում ընկած փաստերը հաստատող ապացույցները,
2.2. «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Ա. Գոգոտինի 25.09.2023 թվականի թիվ 523Ա, 454Ա, 448Ա, 451Ա, 530Ա հրամանների մեջ որպես հիմք վկայակոչված ներքին և անհատական իրավական ակտերը,
2.3. Ժորիկ Արմենի Մուսիկյանի, Վարդան Մանվելի Բաղդասարյանի, Պետրոս Ռուդիկի Բաբայանի, Տարոն Նորիկի Հայրապետյանի և Համլետ Պերիկի Մելքոնյանի գործունեությունները կարգավորող պայմանագրերը:
3. Սույն որոշումը՝ ապացույցներ պահանջելու մասով ենթակա է կատարման պատասխանողի կողմից այն ստանալուց հետո՝ մեկշաբաթյա ժամկետում:
4. Նախնական դատական նիստ նշանակել 2024 թվականի ապրիլի 12-ին՝ ժամը 14:00-ին, ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Էրեբունու նստավայրում (քաղաք Երևան Մովսես Խորենացու փողոց թիվ 162ա հասցեում):

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:



ԴԱՏԱՎՈՐ Կ. ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Հասցե` ՀՀ քաղաք Երևան Մովսես Խորենացու փողոց 162 ա

Հեռ..` 57-66-04

Էլ. փոստ`