Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԱՐԱԴ/0156/02/23 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում

26.03.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրեսդրության 95-րդ հոդվածի 5-րդ մասին համաձայն





ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ
ԴԱՏԱՐԱՆ
0204,ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, Տ․ Մեծի 65, հեռ. (0232) 3-57-58, էլեկտրոնային փոստի հասցեն՝ aragatsotn@court.am

Գործ թիվ ԱՐԱԴ/0156/02/23
« 26 » 03 2024թ.
Քաղաքացիական գործով պատասխանողներ՝
Հասմիկ Յուրիկի Գրիշյանին
ՀՀ, Արագածոտնի մ․, գ․ Ծաղկահովիտ, 3 փ․, 6 տ․
Երրորդ անձ՝ Արթուր Յուրիկի Գրիշյանին
ՀՀ, Արագածոտնի մ․, գ․ Ծաղկահովիտ, 3 փ․, 6 տ․
Երրորդ անձ՝ Արտակ Յուրիկի Գրիշյանին
ՀՀ, Արագածոտնի մ․, գ․ Ծաղկահովիտ, 3 փ․, 6 տ․
Երրորդ անձ՝ Մարիամ Սերյոժայի Գրիշյանին
ՀՀ, Արագածոտնի մ․, գ․ Ծաղկահովիտ, 5 փ․, 2 ն, 17 տ․
Երրորդ անձ՝ Յուրիկ Վաղարշակի Գրիշյանին
ՀՀ, Արագածոտնի մ․, գ․ Ծաղկահովիտ, 5 փ․, 2 ն, 17 տ․


ՈՐՈՇՈՒՄ
ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹ ՎԵՐՍԿՍԵԼՈՒ ԵՎ ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

25 մարտի 2024թ. ք. Աշտարակ

Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զ. Մկրտչյանը (այսուհետ` Դատարան), քննելով, ըստ հայցի՝ «Հայէկոնոմբանկ» ԲԲ ընկերության (այսուհետ՝ նաև Հայցվոր) ընդդեմ Հասմիկ Յուրիկի Գրիշյանի (այսուհետ՝ նաև Պատասխանող), վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք (Պատասխանողի կողմում) Յուրիկ Վաղարշակի Գրիշյանի, Մարիամ Սերյոժայի Գրիշյանի, Արտակ Յուրիկի Գրիշյանի, Արթուր Յուրիկի Գրիշյանի՝ ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում ամբողջ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և բռնագանձումը Պարտապան Հասմիկ Յուրիկի Գրիշյանի բաժնի վրա տարածելու պահանջների մասին թիվ ԱՐԱԴ/0156/02/23 քաղաքացիական գործին,

ՊԱՐԶԵՑ

13․01․2023 թվականին «Հայէկոնոմբանկ» ԲԲ ընկերության ներկայացուցիչը հայցադիմում է ներկայացրել ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան վերոնշյալ պահանջով:
Հայցադիմումը և կից փաստաթղթերը դատավոր Զ.Մկրտչյանին +տրամադրվել են 26․01․2023 թվականին:
Դատարանի 06․02․2022 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ։
Պատասխանողների կողմից հայցադիմումի պատասխան և (կամ) հակընդդեմ հայցադիմում չի ներկայացվել:
Դատարանի 24․03․2023 թվականի որոշմամբ նշանակվել է նախնական դատական նիստ։
Դատարանն, ի կատարումն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի «Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը» վերտառությամբ 169-րդ հոդվածի, սույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը քննարկելուց հետո, 05․09․2023 թվականի որոշմամբ սահմանել է գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, ապացուցման կարիք չունեցող փաստերը, ապացուցման ենթակա փաստերը, գործին մասնակցող յուրաքանչյուր անձի վրա դրված ապացուցման պարտականությունը, գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետը, որը սահմանվել է մինչև 21․11.2023 թվականը։
Հայցվորի ներկայացուցիչը հայցադիմումով միջնորդել է նշանակել դատաշինարարատեխնիկական և դատաապրանքագիտական համալիր փորձաքննություն:
Դատարանի 21․11․2023թ․ որոշմամբ նշանակվել է դատաշինարարատեխնիկական և դատաապրանքագիտական համալիր փորձաքննություն և գործի վարույթը կասեցվել է։
22․03․2024 թվականին Դատարանի գրասենյակ է ստացվել (մուտք՝ Մ-2526/24) «Դատական փորձագիտական ծառայությունների կենտրոն» ՍՊ ընկերության կողմից գրություն, կից փորձագետի թիվ 24/313-1 եզրակացությունը:
Դատարանն, ուսումնասիրելով սույն գործում առկա փաստաթղթերը և «Դատական փորձագիտական ծառայությունների կենտրոն» ՍՊ ընկերության կողմից ստացված գրությունը, կից թիվ 24/313-1 փորձագետի եզրակացությունը՝ գտնում է, որ քաղաքացիական գործի վարույթն անհրաժեշտ է վերսկսել հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ Դատարանն իրավունք ունի կասեցնելու գործի վարույթը, եթե` նշանակվել է փորձաքննություն (…):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 159-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը գործի վարույթի կասեցումն առաջացրած հանգամանքները վերանալու մասին իրեն հայտնի դառնալուց հետո՝ եռօրյա ժամկետում, իր նախաձեռնությամբ կամ գործին մասնակցող անձի միջնորդությամբ վերսկսում է գործի վարույթը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը գործի վարույթը կասեցնելու կամ վերսկսելու մասին կայացնում է որոշում` եռօրյա ժամկետում այն ուղարկելով գործին մասնակցող անձանց:
Սույն գործի փաստերի համաձայն՝ 21.11.2023 թվականի որոշմամբ նշանակվել է դատաշինարարատեխնիկական և դատաապրանքագիտական համալիր փորձաքննություն և թիվ ԱՐԱԴ/0156/02/23 քաղաքացիական գործի վարույթը կասեցվել է:
22․03.2024 թվականին դատարանի գրասենյակ է ստացվել (մուտք՝ Մ-2526/24) «Դատական փորձագիտական ծառայությունների կենտրոն» ՍՊ ընկերության կողմից գրություն, կից թիվ 24/313-1 փորձագետի եզրակացությունը: Այսպիսով, գործի վարույթի կասեցումն առաջացրած հանգամանքները վերացվել են և առկա է քաղաքացիական գործի վարույթի վերսկսման հիմք:
Ուստի Դատարանը գտնում է, որ քաղաքացիական գործի վարույթը պետք է վերսկսել և նշանակել նախնական դատական նիստ։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 159-160-րդ, 165-րդ, 166-րդ, 188-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով՝ Դատարանը
ՈՐՈՇԵՑ

1. Թիվ ԱՐԱԴ/0156/02/23 քաղաքացիական գործի վարույթը վերսկսել:
2. Նախնական դատական նիստ նշանակել 2024 թվականի ապրիլի 23-ին` ժամը «14։15»-ին, ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աշտարակի նստավայրում (ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, Տիգրան Մեծի 65 շենք, դատական նիստերի դահլիճ թիվ 5):


Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:


ԴԱՏԱՎՈՐ Զ. ՄԿՐՏՉՅԱՆ

Հասցե` ՀՀ, Արագածոտնի մ․, ք․ Աշտարակ, Տիգրան Մեծին 65

Հեռ..` (0232) 3-57-58

Էլ. փոստ`