Թիվ ԵԴ/13151/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
26.03.2024
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ք.Երևան, Հր.Ներսիսյան 10, հեռ. (+37410) 24-01-61, www.court.am, գրասենյակի էլ. հասցե՝ civ.yerevan@court.am
Հայցվոր «Արդշինբանկ» ՓԲԸ-ի
ներկայացուցիչ Վահան Զախարյանին
/ք. Երևան, Պուշկինի 48 շենք, բնակարան 18/
Պատասխանող Ալեքսանդր Արսենի Ազարյանին
ՀՀ, ք. Երևան, Անդրանիկի փողոց, 51 շենք, բնակարան 34
Պատասխանող Ալեքսանդր Արսենի Ազարյանին
ՀՀ, ք. Երևան, Անդրանիկի փողոց, 59 շենք, բնակարան 24
ԵԴ/13151/02/22
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
09.02.2024թ. ք.Երևան
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը` նախագահությամբ դատավոր Ռուբեն Բունիաթյանի, քարտուղարությամբ Լուսինե Հովհաննիսյանի, դռնբաց դատական նիստում քննելով թիվ ԵԴ/13151/02/22 քաղաքացիական գործն ըստ հայցի «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Ալեքսանդր Արսենի Ազարյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
«Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերությունը 23.03.2022թ. հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Ալեքսանդր Արսենի Ազարյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 06.04.2022 թվականի որոշմամբ ներկայացված հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 08.12.2023 թվականի որոշմամբ կայացվել է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
Թիվ ԵԴ/13151/02/22 քաղաքացիական գործով հրավիրվել և անցկացվել են նախնական դատական նիստեր:
Գործը դատաքննության նախապատրաստելու ընթացքում կատարվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածով նախատեսված անհրաժեշտ գործողությունները:
Հաշվի առնելով, որ գործը նախապատրաստված է դատաքննության, Դատարանը գտնում է, որ այն պետք է նշանակել դատաքննության:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 174-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով` Դատարանը՝
Ո Ր Ո Շ Ե Ց
Քաղաքացիական գործն ըստ հայցի «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Ալեքսանդր Արսենի Ազարյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, նշանակել դատաքննության` 2024թ. մայիսի 07-ին, ժամը 09:45-ին:
ԴԱՏԱՎՈՐ Ռ.Մ.ԲՈՒՆԻԱԹՅԱՆ
Հասցե` ք. Երևան, Հր. Ներսիսյան 10
Հեռ..` 10 24-01-61
Էլ. փոստ`