Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Արմեն Համբարձումի Ավետիսյանին /հասցե՝ ք.Թալին, Սպանդարյան փող., 2-րդ նրբ․, տուն 15/ Ծ Ա Ն ՈՒ Ց ՈՒ Մ

27.03.2024

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Թալինի համայնքապետարան
ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ 29,1 հոդված

Արմեն Համբարձումի Ավետիսյանին
/հասցե՝ ք.Թալին, Սպանդարյան փող., 2-րդ նրբ․, տուն 15/

Ծ Ա Ն ՈՒ Ց ՈՒ Մ
Արագածոտնի մարզի Թալինի համայնքապետարանի աշխատակազմի կողմից «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի հիմքով հարուցվել է վարչական վարույթ` Թալին համայնքի բյուջեի հանդեպ Ձեր կողմից հարկային պարտավորությունները չկատարելու արդյունքում գոյացած անշարժ գույքի հարկի, փոխադրամիջոցի գույքահարկի, ինչպես նաև հաշվարկված տույժի գումարների գանձումն օրենքով սահմանված կարգով ապահովելու նպատակով:
Հարուցված վարչական վարույթի լսումները տեղի են ունենալու 2024թ․ ապրիլի 03-ին, ժամը` 10։00-ին, որին մասնակցելու նպատակով Դուք, որպես վարչական վարույթի մասնակից, հրավիրվում եք ներկայանալ Թալինի համայնքապետարանի իրավաբանական բաժին, հասցեն` ք.Թալին, Գայի 1, 3-րդ հարկ:
Նախազգուշացնում ենք, որ վարչական վարույթի մասնակիցները վարույթի լսումներին պետք է ներկայանան անձը հաստատող փաստաթղթով /անձնագիր և վարույթին վերաբերվող նյութերի պատճեններով/, իսկ լիազորված անձինք` լիազորագրով՝ առանց նոտարական վավերացման:
Տեղեկացնում ենք նաև, որ պատշաճ կարգով ծանուցված վարչական վարույթի մասնակցի կողմից վարույթի լսումներին չներկայանալն արգելք չէ լսումներն իրականացնելու և վարչական վարույթը համապատասխան վարչական ակտի կայացմամբ եզրափակելու համար:

Հասցե` Գայի 1

Հեռ..` 060757787

Վեբ կայք` talin.am

Էլ. փոստ`