Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԹԻՎ ԵԴ2/1025/02/24 քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերը դեպոնացված լինելու վերաբերյալ ծանուցում

27.03.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Պատասխանող` Ալեքսան Օնիկի Ալեքսանյանին
ՀՀ, ԵՐԵՎԱՆ, ԱՎԱՆ, ԽՈՒԴՅԱԿՈՎԻ 2 ՆՐԲ., տուն 22/1

Իրավասու մարմին Ավան վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողով
Ծանուցման hասցե՝ ՀՀ, համայնք ԵՐԵՎԱՆ, ԱՎԱՆ, ՄԱՐՇԱԼ ԽՈՒԴՅԱԿՈՎԻ Փ., շենք 222

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Սյուզաննա Կամոյի Մկրտումյանի (այսուհետ նաև՝ Հայցվոր) ընդդեմ Ալեքսան Օնիկի Ալեքսանյանի (այսուհետ նաև՝ Պատասխանող)՝ ամուսնալուծության, երեխայի բնակության վայրն որոշելու պահանջների մասին:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 28.02.2024 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ այն դեպքերում, երբ, սույն օրենսգրքի համաձայն, դատավարական ժամկետի հաշվարկն սկսվում է դատավարական փաստաթուղթն ստանալու օրվանից, և դատավարության մասնակիցը հրաժարվել է ստանալ դատավարական փաստաթուղթը, կամ դատարանին հայտնի հասցեով ուղարկված դատավարական փաստաթուղթը վերադարձվել է, կամ ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել այն ստանալու մասին անդորրագիրը, կամ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա դատարանը սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված գործողությունները կատարելու հետ միաժամանակ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրում է հրապարակային ծանուցում, որ նշված դատավարական փաստաթղթերը դեպոնացված են առաջին ատյանի դատարանում` դրանց ծանոթանալու նպատակով: Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):
Սույնով տեղեկացվում է, որ դատավարական փաստաթղթերը դեպոնացված են Էլեկտրոնային համակարգում /https://cabinet.court.am/, որոնց կարող եք ծանոթանալ վերոնշյալ համակարգ մուտք գործելով:

Հասցե` ք. Երևան, Հալաբյան 41ա

Հեռ..` 010-511-813 (402, 403)

Էլ. փոստ`