Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԱՐԱԴ2/0345/02/21 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում

27.03.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրեսդրության 95-րդ հոդվածի 5-րդ մասին համաձայն





ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ
ԴԱՏԱՐԱՆ
0204,ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, Տ․ Մեծի 65, հեռ. (0232) 3-57-58, էլեկտրոնային փոստի հասցեն՝ aragatsotn@court.am

Գործ թիվ ԱՐԱԴ2/0345/02/21
« 27 » 03 2024թ.
Քաղաքացիական գործով պատասխանող (ներ)
 Ժաննա Ժորայի Բաղդասարյանին
/ ՀՀ, Արագածոտնի մարզ, գ. Ակունք, 1-ին փողոց, 14-րդ տուն/
 Էդիկ Սրապիոնի Գևորգյանին
/ ՀՀ, Արագածոտնի մարզ, գ. Ակունք, 1-ին փողոց, 14-րդ տուն/
Քաղաքացիական գործով երրորդ անձանց ներկ․՝
 Արմեն Զաքրյանին
ՀՀ, Երևան, Օրբելի 6/22

ՈՐՈՇՈՒՄ
ԱՊԱՑՈՒՑՄԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՇԽԵԼՈՒ ԵՎ
ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը նախագահությամբ՝ դատավոր Զ․Մկրտչյանի (այսուհետ՝ Դատարան)

նախագահությամբ դատավոր Զ. Մկրտչյանի
քարտուղարությամբ Է. Օհանյանի
մասնակցությամբ
պատասխանող՝ Է․ Գևորգյանի

19 մարտի 2024թ. ք. Աշտարակ

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ըստ հայցի՝ «ԱՐԵԳԱԿ» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲ ընկերության (այսուհետ՝ նաև Հայցվոր) ընդդեմ Ժաննա Ժորայի Բաղդասարյանի, Էդիկ Սրապիոնի Գևորգյանի (այսուհետ նաև՝ Պատասխանող), երրորդ անձ՝ Սոսիկ Էդիկի Գևորգյանի, Մարիամ Էդիկի Գևորգյանի՝ ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքերից պարտապան Ժաննա Ժորայի Բաղդասարյանի բաժինն առանձնացնելու, դրա ակնհայտ աննպատակահարմարության դեպքում ամբողջ գույքերը հրապարակային սակարկություններով վաճառելու, ստացված գումարը ընդհանուր սեփականության մասնակիցների բաժիններին համաչափ նրանց միջև բաշխելու և բռնագանձումը պարտապան Ժաննա Ժորայի Բաղդասարյանի բաժնի վրա տարածելու պահանջների մասին թիվ ԱՐԱԴ2/0345/02/21 քաղաքացիական գործով ապացուցման պարտականությունը բաշխելու հարցը,
ՊԱՐԶԵՑ

11.03.2021 թվականին Հայցվորի ներկայացուցիչը հայցադիմում է ներկայացրել ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան վերոնշյալ պահանջով:
ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լ. Հովհաննիսյանի 25.03.2021 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ, իսկ 22.04.2022 թվականի որոշմամբ հրավիրվել է նախնական դատական նիստ:
Դատավոր Լ. Հովհաննիսյանի 04.06.2022 թվականին որոշմամբ բաշխվել է ապացուցման պարտականությունը, իսկ 03.08.2022 թվականի որոշմամբ ապացույց է պահանջվել։
Դատավոր Լ. Հովհաննիսյանը 29.09.2021 թվականի որոշմամբ քաղաքացիական գործի վարույթը կասեցվել է և նշանակվել է դատաշինարարատեխնիկական և դատաապրանքագիտական համալիր փորձաքննություն, իսկ 25.01.2022 թվականի որոշմամբ քաղաքացիական գործի վարույթը վերսկսել է:
Հայաստանի Հանրապետության նախագահի 2022 թվականի ապրիլի 01-ի թիվ ՆՀ-81-Ա հրամանագրով Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լ․ Հովհաննիսյանը նշանակվել է Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր:
Նշված քաղաքացիական գործը 05.05.2022 թվականին էլեկտրոնային եղանակով մակագրվել է ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զ․ Մկրտչյանին և 06.05.2022 թվականին հանձնվել է դատավորին:
Դատարանի 16․05․2022 թվականի որոշմամբ քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ և հրավիրվել է նախնական դատական նիստ։
Դատարանի 19․07․2022 թվականի որոշմամբ երրորդ անձ են ներգրավվել Սոսիկ Էդիկի Գևորգյանը և Մարիամ Էդիկի Գևորգյանը։
08․12․2022 թվականին դատարան ստացվել է երրորդ անձանց ներկայացուցչի «իրավական դիրքորոշում» վերտառությամբ փաստաթուղթը, որով խնդրել է գործի վարույթը կասեցնել։
26․12․2022 թվականին դատարան կրկին ստացվել է երրորդ անձանց ներկայացուցչի միջնորդությունը գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ։
Դատարանի 02․05․2023 թվականի որոշմամբ գործի վարույթը կասեցվել է մինչև թիվ ՎԴ5/0291/05/22, ՎԴ5/0294/05/22, ՎԴ5/0298/05/22, ՎԴ5/0293/05/22, ՎԴ5/0292/05/22, ՎԴ5/0290/02/22 վարչական գործերով դատարանի կողմից վերջնական դատական ակտի կայացումը։
06․02․2024 թվականին դատական իշխանության պաշտոնական կայքէջից ստացված տեղեկություններից Դատարանը տեղեկացել է, որ թիվ ՎԴ5/0291/05/22, ՎԴ5/0294/05/22, ՎԴ5/0298/05/22, ՎԴ5/0293/05/22, ՎԴ5/0292/05/22, ՎԴ5/0290/02/22 վարչական գործերով կայացվել է վերջնական դատական ակտ՝ գործերի վարույթները կարճվել են։
Դատարանի 09․02․2024 թվականի որոշմամբ գործի վարոյթը վերսկսվել է և նշանակվել է նախնական դատական նիստ։
Դատարանը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածով, արձանագրային որոշմամբ որոշել է հրավիրված նախնական դատական նիստն անցկացնել դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված, սակայն դատական նիստերին չներկայացած գործին մասնակցող անձանց (ներկայացուցիչների) բացակայության պայմաններում և իրականացրել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածով սահմանված գործողությունները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ապացույց է այն փաստական տվյալը, որի հետազոտման և գնահատման հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիմքում դրված, ինչպես նաև գործի կամ հարցի լուծման համար նշանակություն ունեցող այլ փաստերի առկայությունը կամ բացակայությունը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի շրջանակը որոշում է դատարանը` գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա` ղեկավարվելով վիճելի իրավահարաբերության նկատմամբ կիրառելի իրավական նորմերով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պարտավոր է ապացուցել իր պահանջների և առարկությունների հիմքում դրված ու գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, եթե այլ բան նախատեսված չէ նույն օրենսգրքով կամ այլ օրենքներով:
Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ եթե բոլոր ապացույցների հետազոտումից և գնահատումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող անձը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ապացույցի տեսակներն են` 1) վկայի ցուցմունքը. 2) գրավոր ապացույցները. 3) իրեղեն ապացույցները. 4) լուսանկարները (լուսաժապավենները), ձայնագրություններն ու տեսագրությունները. 5) փորձագետի եզրակացությունը. 6) մասնագետի բացատրությունը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը քննարկելուց հետո առաջին ատյանի դատարանը կայացնում է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանն ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշմամբ սահմանում է՝
1) գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, 2) ապացուցման կարիք չունեցող փաստերը, 3) ապացուցման ենթակա փաստերը, 4) գործին մասնակցող յուրաքանչյուր անձի վրա դրված ապացուցման պարտականությունը, 5) գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետը:
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանն ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը կարող է փոփոխել մինչև նախնական դատական նիստի ավարտը:
Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը նախնական դատական նիստի ավարտից հետո կարող է փոփոխվել, եթե դրա անհրաժեշտությունն առաջացել է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը կայացնելուց հետո սույն օրենսգրքով նախատեսված կարգով կատարված դատավարական գործողությունների կամ միջնորդությունների քննության արդյունքով:
Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ Եթե գործին մասնակցող անձը կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել դատական նիստին, ապա դատարանն ապացուցման պարտականությունը բաշխելու կամ այն փոփոխելու մասին որոշումը կայացնելուց հետո՝ երեք օրվա ընթացքում, ուղարկում է գործին մասնակցող անձանց:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 171-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին դատարանի որոշումը կայացնելուց հետո գործին մասնակցող անձինք զրկվում են իրենց նյութաիրավական պահանջները և առարկությունները հիմնավորելու համար նոր փաստ վկայակոչելու իրավունքից, բացառությամբ այն դեպքերի, երբ՝ 1) նոր փաստ վկայակոչելու անհրաժեշտությունն առաջացել է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը կայացնելուց հետո սույն օրենսգրքով նախատեսված կարգով կատարված դատավարական գործողության կամ միջնորդության բավարարման արդյունքով. 2) նոր փաստ վկայակոչող անձը հիմնավորում է տվյալ փաստը մինչ այդ վկայակոչելու անհնարինությունը՝ իրենից անկախ պատճառներով:
Վերոգրյալ իրավադրույթների բովանդակությունից ուղղակիորեն բխում է, որ քաղաքացիական դատավարությունում իր պահանջների և առարկությունների հիմքում ընկած հանգամանքների առկայությունը կամ բացակայությունն ապացուցելու ծանրությունը՝ ապացուցման բեռը, օրենսդրի կողմից դիտարկվում է որպես գործին մասնակցող անձի դատավարական պարտականություն, որն ապահովված է որոշակի անբարենպաստ հետևանքների առաջացման սպառնալիքով:
ՀՀ սահմանադրական դատարանը, 08.12.2009 թվականի թիվ ՍԴՈ-845 որոշմամբ անդրադառնալով քաղաքացիական դատավարությունում ապացուցման պարտականության բաշխման ընդհանուր կանոնի սահմանադրաիրավական բովանդակությանը, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ հայցային վարույթի գործով հայցվորը պետք է ապացուցի իր պահանջների հիմքում ընկած փաստերը, իսկ պատասխանողը, եթե չի ընդունում հայցը և հենվում է որոշակի փաստերի վրա, պարտավոր է ապացուցել իր առարկությունների հիմքում ընկած փաստերը, կամ եթե հայցվորն է առարկում պատասխանողի բերած փաստերի դեմ, ապա նա է պարտավոր ապացուցել իր առարկությունների հիմքում ընկած փաստերը: Նման իրավակարգավորումը հետևում է այն տրամաբանությանը, որ տվյալ փաստի վրա հիմնվող կողմն ավելի իրազեկ է և դատարանին կարող է ներկայացնել տվյալ փաստն ապացուցող հանգամանքները, և որ շահագրգռված կողմը կձեռնարկի բոլոր միջոցներն իր մատնանշած փաստն ապացուցելու համար:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ ապացուցման պարտականության բաշխման ընդհանուր կանոնի հիմքում դրված է հետևյալ բանաձևը.
1) գործին մասնակցող յուրաքանչյուր անձ ապացուցում է այն, ինչ պնդում է,
2) չի ապացուցում նա, ով ժխտում է (հասարակ ժխտում):
Ապացուցման բեռի բաշխման ընդհանուր կանոնի հիմքում դրված բանաձևի բացահայտման և յուրաքանչյուր քաղաքացիական գործով նշված բանաձևի կոնկրետացման նպատակով անհրաժեշտ է ուշադրություն դարձնել գործին մասնակցող անձի կողմից վկայակոչվող փաստերի բնույթին և իրավաբանական նշանակությանը: Այսպես, գործին մասնակցող անձը պետք է ապացուցի ոչ թե իր կողմից վկայակոչված բոլոր հանգամանքները, այլ իր համար իրավաստեղծ, իրավափոփոխիչ կամ իրավադադարեցնող նշանակություն ունեցող իրավաբանական փաստերը և դրանց հաստատմանն ուղղված ապացուցողական փաստերը (տե՛ս, թիվ ԵԱՔԴ/1096/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):
Վերոնշյալ իրավադրույթների լույսի ներքո՝ Դատարանը սույն գործով նախնական դատական նիստի ընթացքում` պարզել է հայցի առարկան, հայցի փաստական և իրավական հիմքերը, պարզել է դատավարության մասնակիցների կազմը, պարզել է վիճելի իրավահարաբերության բնույթը, այդ թվում՝ կիրառելի իրավական նորմերը՝ չսահմանափակվելով գործին մասնակցող անձանց մատնանշած իրավական նորմերով: Միաժամանակ Դատարանը որոշել է գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի, այդ թվում՝ ապացուցման կարիք չունեցող փաստերի և ապացուցման ենթակա փաստերի շրջանակը, քննարկել է ապացուցման պարտականությունը նրանց միջև բաշխելու հարցը և քննարկել է նրանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետը:
Ամփոփելով, Դատարանը գտնում է, որ սույն գործով ապացուցման կարիք չունեցող փաստեր առկա չեն, իսկ գործի լուծման համար էական նշանակություն ունեն և ապացուցման ենթակա են հետևյալ փաստերը.
1) «Արեգակ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի՝ Ժաննա Ժորայի Բաղդասարյանի նկատմամբ պարտատեր հանդիսանալու փաստը,
2) Ժաննա Ժորայի Բաղդասարյանի այլ գույքի անբավարարությունը «Արեգակ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի նկատմամբ առկա պարտավորության կատարման համար,
3) Ժաննա Ժորայի Բաղդասարյանի՝ ՀՀ, Արագածոտնի մարզի, Ակունք համայնքի, 1-ին փողոց, թիվ 14 և 15 հասցեներում գտնվող /վկայականների համարները՝ թիվ 640197 և թիվ 640198/ բնակելի տների և թիվ 02-007-0242-0023, 02-007-0245-0002, 02-007-0245-0005, 02-007-0245-0006, 02-007-0221-0020, 02-007-0259-0009 կադաստրային ծածկագրերով գյուղատնտեսական նշանակության հողամասերի ընդհանուր համատեղ սեփականության մասնակից հանդիսանալը, մնացած մասնակիցների կազմը,
4) Ժաննա Ժորայի Բաղդասարյանի բաժինը բնեղենով առանձնացնելու անհնարինությունը,
5) Ժաննա Ժորայի Բաղդասարյանի բաժնի շուկայական արժեքը,
6) «Արեգակ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի կողմից ընդհանուր սեփականության մնացած մասնակիցներին՝ Ժաննա Ժորայի Բաղդասարյանի բաժինը շուկայական գնով գնելու պահանջ ներկայացված լինելը,
7) ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների կողմից՝ Ժաննա Ժորայի Բաղդասարյանի բաժինը ձեռք բերելուց հրաժարվելը:
Դատարանն արձանագրում է, որ նշված փաստերի ապացուցման պարտականությունը կրում է հայցվոր՝ «Արեգակ» ՈՒՎԿ ՓԲԸ -ն։ Միաժամանակ Ժաննա Ժորայի Բաղդասարյանի կողմից վկայակոչված 2-րդ փաստի դեմ առարկելու դեպքում վերջինս պետք է ապացուցի «Արեգակ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի նկատմամբ առկա պարտավորության կատարման համար այլ գույքի առկայությունը և դրա բավարարությունը։
Միաժամանակ Դատարանը կողմերի համար սահմանում է ժամկետ՝ ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու համար՝ մինչև դատաքննության սկիզբը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 57-րդ, 60-63-րդ, 169-րդ, 171-րդ, 188-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով`

ՈՐՈՇԵՑ

1. Սույն քաղաքացիական գործի լուծման համար էական նշանակություն ունեցող և ապացուցման ենթակա փաստերի ապացուցման պարտականությունը բաշխել հետևյալ կերպ.
1.1. Հայցվոր՝ «Արեգակ» ՈՒՎԿ ՓԲ ընկերության վրա դնել ստորև թվարկված փաստերի ապացուցման պարտականությունը՝
1.1.1. «Արեգակ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի՝ Ժաննա Ժորայի Բաղդասարյանի նկատմամբ պարտատեր հանդիսանալու փաստը,
1.1.2. Ժաննա Ժորայի Բաղդասարյանի այլ գույքի անբավարարությունը «Արեգակ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի նկատմամբ առկա պարտավորության կատարման համար,
1.1.3. Ժաննա Ժորայի Բաղդասարյանի՝ ՀՀ, Արագածոտնի մարզի, Ակունք համայնքի, 1-ին փողոց, թիվ 14 և 15 հասցեներում գտնվող /վկայականների համարները՝ թիվ 640197 և թիվ 640198/ բնակելի տների և թիվ 02-007-0242-0023, 02-007-0245-0002, 02-007-0245-0005, 02-007-0245-0006, 02-007-0221-0020, 02-007-0259-0009 կադաստրային ծածկագրերով գյուղատնտեսական նշանակության հողամասերի ընդհանուր համատեղ սեփականության մասնակից հանդիսանալը, մնացած մասնակիցների կազմը,
1.1.4. Ժաննա Ժորայի Բաղդասարյանի բաժինը բնեղենով առանձնացնելու անհնարինությունը,
1.1.5. Ժաննա Ժորայի Բաղդասարյանի բաժնի շուկայական արժեքը,
1.1.6. «Արեգակ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի կողմից ընդհանուր սեփականության մնացած մասնակիցներին՝ Ժաննա Ժորայի Բաղդասարյանի բաժինը շուկայական գնով գնելու պահանջ ներկայացված լինելը,
1.1.7. ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների՝ Ժաննա Ժորայի Բաղդասարյանի բաժինը ձեռք բերելուց հրաժարվելը:
1.2. Ժաննա Ժորայի Բաղդասարյանի կողմից 1․2 կետում վկայակոչված փաստի դեմ առարկելու դեպքում վերջինս պետք է ապացուցի «Արեգակ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի նկատմամբ առկա պարտավորության կատարման համար այլ գույքի առկայությունը և դրա բավարարությունը։
2. Գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ ներկայացնելու ժամկետ սահմանել մինչև դատաքննության սկիզբը:
3. Թիվ ԱՐԱԴ2/0345/02/21 քաղաքացիական գործով հաջորդ նախնական դատական նիստը նշանակել 2024 թվականի մայիսի 17-ին` ժամը «14:30»-ին, դատարանում (ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, Տիգրան Մեծի 65, դատական նիստերի դահլիճ թիվ 5):

Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման։



ԴԱՏԱՎՈՐ՝ Զ. ՄԿՐՏՉՅԱՆ

Հասցե` ՀՀ, Արագածոտնի մ․, ք․ Աշտարակ, Տիգրան Մեծին 65

Հեռ..` (0232) 3-57-58

Էլ. փոստ`