Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ2/0915/02/24 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

27.03.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Թիվ ԵԴ2/0915/02/24 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր



Պատասխանող՝ «ԴԱՏԱԲԼՈԳ» ՍՊ ընկերությանը
Հասցեն՝ ՀՀ, ք.Երևան, Քեռու փողոց, 1/1 տուն

Հայտնվում է, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի վարույթում գտնվող քաղաքացիական գործով ըստ հայցի «ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ՓԲ ընկերության ընդդեմ «ԴԱՏԱԲԼՈԳ» ՍՊ ընկերության՝ զրպարտություն համարվող փաստացի տեղեկությունները հրապարակայնորեն հերքելուն պարտավորեցնելու և փոխհատուցում վճարելու պահանջների մասին, նախնական դատական նիստը նշանակված է 2024 թվականի ապրիլի 19-ին, ժամը 10:00-ին:
Նշանակված օրն ու ժամին ներկայացեք Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Աջափնյակ-2 նստավայր՝ անձը հաստատող փաստաթղթով, հասցեն` ՀՀ, ք.Երևան, Հալաբյան 41ա:
Միաժամանակ, պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն՝
1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:

Նախագահող դատավոր՝ Արմինե Թումասյան
Դատավորի օգնական՝ Շուշանիկ Միքայելյան
Հեռախոս՝ (+37410) 511-813 (ներքին՝ 418),
Էլ. հասցե՝ ajapnyak2@court.am, www.court.am

Հասցե` 0057, ՀՀ, ք.Երևան, Հալաբյան 41ա՝ Աջափնյակ-2 նստավայր,

Հեռ..` (+37410) 511-813

Էլ. փոստ`