Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ2/35876/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցում

27.03.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական գործով դատական ծանուցում
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Պատասխանող՝ Սոնա Խաչիկի Պետրոսյանին
/ՀՀ, ք.Երևան, Նոր Արեշ, 22 փողոց, տուն 117/

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի /դատավոր Ա.Վարդանյան/ վարույթում է գտնվում ըստ հայցի Գոհար Արկադիի Դաբաղյանի ընդդեմ Արամ Անուշավանի Աբրահամյանի և Սոնա Խաչիկի Պետրոսյանի՝ անշարժ գույքի նկատմամբ հայցվորի ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը ճանաչելու, որպես հետևանք առուվաճառքի պայմանագիրը և դրա հիման վրա կատարված իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին թիվ ԵԴ2/35876/02/23 քաղաքացիական գործը:

2024թ. մարտի 19-ին, ժամը 14:30-ին կայացած նախնական դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 2024թ. սեպտեմբերի 12-ին, ժամը 14:30-ին (ՀՀ, ք.Երևան, Հալաբյան 41ա, 11-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 7), և անհրաժեշտ է նշված օրը և ժամին ներկայանալ /անձը հաստատող փաստաթղթով և դրա պատճենով/ վերոհիշյալ քաղաքացիական գործով՝ որպես պատասխանող:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:

Միաժամանակ, ուղարկվում է թիվ ԵԴ2/35876/02/22 քաղաքացիական գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 2024թ. մարտի 19-ի որոշումը:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ ԱՆՈՒՇ ՓԻԼՈՅԱՆ

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Հալաբյան 41ա

Հեռ..` (+37410) 511-813 ( ներքին՝ 424)

Էլ. փոստ`