Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/21164/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

27.03.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մաս

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Դատական գործով դատավարական փաստաթղթի դեպոնացման մասին ծանուցում

Պատասխանող՝ Արմեն Հայրապետյանին
(ք. Երևան, Ճառագայթային շ. Վ նմ. 8)

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր՝ Ն. Գաբրիելյան) 04.03.2024 թվականի որոշմամբ թիվ ԵԴ/21164/02/18 դատական գործով, ըստ հայցի «Ակվա-Լեն Շին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ընդդեմ Արմեն Հայրապետյանի, երրորդ անձ՝ «Հայբիզնեսբանկ» փակ բաժնետիրական ընկերության, ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ՝ «շինծու լինելու հիմքով կիրառել հայցվորի և պատասխանողի միջև 01.11.2017 թվականին կնքված թիվ G17-047224 պայմանագրով հայցվորի և պատասխանողի միջև կառուցապատման իրավունքի առուվաճառքի առոչինչ գործարքի նկատմամբ կիրառվող հետևանքները, այն է՝ կողմերի միջև կնված գործարքի նկատմամբ կիրառելի համարել կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագրի կանոնները և որպես լրացուցիչ պահանջ անվավեր ճանաչել պայմանագրից բխող իրավունքների պետական գրանցումը» պահանջների մասին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 15.06.2023 թվականին կայացված վճռի դեմ «Ակվա-Լեն Շին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ներկայացուցչի կողմից կրկին բերված վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ:
Արմեն Հայրապետյանին վերաքննիչ բողոքում նշված՝ ք. Երևան, Ճառագայթային շ. Վ նմ. 8 հասցեով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի աշխատակազմի կողմից ուղարկված Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.03.2024 թվականի վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը վերադարձվել է Վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ «Տեղափոխված» նշումով:
Հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասը՝ տեղեկացվում է, որ թիվ ԵԴ/21164/02/18 դատական գործով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.03.2024 թվականի վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը դեպոնացված է Վերաքննիչ քաղաքացիական դատարանում:

Հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` 010-49-48-11/311

Էլ. փոստ`