Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՇԴ1/1022/02/20 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

28.03.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քաղաքացիական դատավարության 95-րդ հոդվածի 6-րդ մաս


ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Հասցեն՝ ՀՀ, Շիրակի մարզ, ք. Գյումրի, Անկախության հր. 7, էլ. փոստ` shirak@court.am, Հեռ. 0312-5-0183

Գործ - № ՇԴ1/1022/02/20
ՇԴ-25-Ե-
28 մարտի 2024թ.

Թիվ ՇԴ1/1022/02/20 քաղաքացիական գործով

պատասխանողներ՝
Քնարիկ Շավարշի Սարոյանին
/հասցեն՝ ՀՀ, Շիրակի մարզ, Արթիկ համայնք, գ.Սարատակ, 1-ին փող., 2-րդ նրբ., 10 տուն/

Սալվինազ Վանյայի Մխիթարյանին
/հասցեն՝ ՀՀ, Շիրակի մարզ, Աշոցք համայնք,
գ.Աշոցք, 7-րդ փող., 1-ին նրբ., 5-րդ փակ., 3 տուն/

Արկադի Արմենի Վարոսյանին
/հասցեն՝ ՀՀ, Շիրակի մարզ, Աշոցք համայնք,
գ.Աշոցք, 5-րդ փող., 7-րդ շենք, 9 բն./


ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈւՑԱԳԻՐ


Տեղեկացվում է, որ թիվ ՇԴ1/1022/02/20 քաղաքացիական գործով ըստ հայցի՝ «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Քնարիկ Շավարշի Սարոյանի, Ժորա Անդրանիկի Վարոսյանի, Սալվինազ Վանյայի Մխիթարյանի, Արկադի Արմենի Վարոսյանի, Հակոբ Ժորայի Վարոսյանի և Վառվառե Հովհաննեսի Պետրոսյանի՝ ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքերից պարտապանի բաժինն առանձնացնելու, իսկ դրա անհնարինության դեպքում ընդհանուր գուքերը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի մասին դատական նիստը նշանակվել է՝ 2024թ․ մայիսի 07-ին, ժամը 16:30-ին, ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Գյումրու նստավայրի թիվ 7 դատական նիստերի դահլիճում (հասցեն՝ ՀՀ, Շիրակի մարզ, ք.Գյումրի, Անկախության հր., 7-րդ շենք):
ՀՀ քաղաքացիական դատաարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Անհրաժեշտ է դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Ներկայացուցչի մասնակցության պարագայում` օրենքով սահմանված կարգով տրված լիազորագրի և անձը հաստատող փաստաթղթի առկայությունը պարտադիր է:

ԴԱՏԱՎՈՐ` Հ.ԱՂԱՔԱՐՅԱՆ

Դատավորի օգնական՝ Ա.Իկիլիկյան

Քաղաքացիական գործի վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև դատական իշխանության պաշտոնական՝ www.court.am և դատական տեղեկատվական՝ www.datalex.am կայքերից:

Հասցե` ՀՀ, Շիրակի մարզ, ք. Գյումրի, Անկախության հր. 7

Հեռ..` /0312/-5-01-83

Էլ. փոստ`